News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Կոտայքի մարզի Արագյուղի տներից մեկից մոտ 650 հազար դրամի շինարարական եւ էլեկտրատեխնիկական գործիքները, ըստ ոստիկանության, գողացել են տանտերերի մոտ ծանոթներ, նույն մարզի Եղվարդ քաղաքի բնակիչ, նախկինում երկու անգամ դատապարտված Արայիկ Հարությունյանը եւ Չարենցավանի բնակիչ, նախկինում չորս անգամ դատապարտված Հարություն Տոնիկյանը, որոնք անհերքելի ճնշման տակ ստիպված են եղել խոստովանական բացատրություն տալ:

Ոստիկանության Նաիրիի բաժնում ձերբակալվածները խոստովանել են, որ տանտիրոջ հետ մոտ ծանոթներ են եղել, նույնիսկ իմացել են՝ բացակայության ժամանակ որտեղ էին պահել տան բանալիները եւ տեղյակ են եղել՝ երբ եւ որքան ժամանակով են բացակայել տանտերերը:

Ըստ խոստովանական ցուցմունքի՝ գողոնը իրացրել են երեւանյան շուկաներից մեկում:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Միջոցառումներ են տարվում գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Քննությունը շարունակվում է: 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Մոսկվայի մարզում կրակել են թմրավաճառին բռնող ոստիկանների վրա. ուժայիններից մեկը զոհվել է
Հոսպիտալացումից առաջ նա հասցրել է ասել, որ հարձակվողը ծեծի է ենթարկել իրեն՝ հարվածելով գլխին, մինչև ինքը կորցրել է գիտակցությունը
Եվրոպոլը ԵՄ-ի անվտանգությանը սպառնացող ավելի քան 800 հանցավոր ցանց է բացահայտել
«Եվրամիության անդամ բոլոր երկրները և Եվրոպոլի մի քանի գործընկեր երկրներ...
Էկվադորում զինված անձանց խումբը հարձակվել է մարդկանց վրա, 8 մարդ զոհվել է, ևս 8-ը՝ վիրավորվել
Առայժմ ոչ մի խմբավորում չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը
Հանցավոր աշխարհի պատրիարք Շաքրո Մոլոդոյն ազատ է արձակվել
Հանդիպումն անցել է փակ դռների հետևում...
Ամենաշատ