News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանում Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղը ինքը կորոշի ուսման վարձի չափը։ այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը։

Նա հիշեցրեց, որ Հայաստանում մշտական ուսանողների համար գործում են ուսման վարձի սահմանափակումներ։ Միջազգային արտոնագրով Մագիստրատուրայի համար առավելագույն շեմը տարեկան 1,3 մլն դրամն է։ Սահմանափակումները չեն վերաբերում ոչ մշտական ուսանողների եւ աշխարհի 200 լավագույն համալսարանների ցուցակում ընդգրկված ԲՈՒՀ-երի համար։

«Չեմ կարող ասել, թե ինչ վճարներ կսահմանի ՄՊՀ-ն, սակայն նա նախատեսվածից բարձր վճար սահմանելու իրավունք կունենա»,- պարզաբանել է Աշոտյանը։

Հիշեցնենք, որ փետրվարի 20-ին Մոսկվայում համաձայնագիր էր ստորագրվել Երեւանում Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղ բացելու պայմանների մասին։

2014թ. Times Higher Education-ի վարկածով աշխարհի 200 լավագույն ԲՈՒՀ-երի ցուցակում ՄՊՀ-ն զբաղեցնում է 114-րդ տեղը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ