News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Մոսկվայում սպանվել է հայտնի ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովը։ Այդ մասին իրավապահ մարմիններից հայտնել են ՏԱՍՍ գործակալությանը։

Աղբյուրի փոխանցմամբ, Նեմցովին սպիտակ մեքենա է մոտեցել, որից չորս կրակոց են արձակել։ Մեքենան այնուհետ փախել է, իսկ Նեմցովը ստացած վնասվածքներից մահացել է տեղում։

«ՌՊՌ-Պառնաս» կուսակցության բյուրոյի անդամ Իլյա Յաշինը հաստատել է տեղեկությունը։ «Իմ առջեւ այժմ, ցավոք, Բորիսի դին է։ Մեծ Զամոսկվորեցկի կամրջի վրա։ Ես տեսնում եմ դին, բազմաթիվ ոստիկաններ կան»,- ասել է նա «ՌԻԱ Նովոստի»-ին։

Նեմցովը «Սոլիդարնոստ» հանրային շարժման հիմնադիրներից էր, ռուսաստանյան ընդդիմության հայտնի դեմքերից։

Նա 1991թ. եղել է Նիժեգերոդյան երկրամասի նահանգապետը, ապա եղել է վառելիքի եւ էներգետիկայի նախարար, իսկ 1997թ.՝ փոխվարչապետ։ 

Վերջին տարիներին Պուտինի իշխանության ամենաազդեցիկ եւ հայտնի քննադատներից էր։ 
 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ