News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ռուսաստանյան ընդդիմությունը նախատեսում է հրաժարվել Մոսկվայի հարավ-արեւելքում «Գարուն» երթի անցկացումից, փոխարենը նույն օրը քաղաքի կենտրոնում սգո երթ տեղի կունենա՝ կապված ռուսաստանցի ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության հետ: Այս մասին Twitter-ում գրել է ակցիայի կազմակերպիչներից Լեոնիդ Վոլկովը:

«ՌՊՌ-Պառնաս» կուսակցության առաջնորդ Միխայիլ Կասյանովն իր հերթին TASS-ին հայտնել է, որ ընդդիմությունը Նեմցովի սպանության հետ կապված չեղյալ է հայտարարել Մոսկվայի քաղաքապետարանի հետ համաձայնեցրած երթը Մարյինոյի շրջանում:

«Գարուն» երթը պետք է տեղի ունենար մարտի 1-ին Մոսվկայի Մարյինոյի շրջանում: «ՌՊՌ Պառնաս» կուսակցության առաջնորդներ Նեմցովն ու Կասյանովը այդ երթի կազմակերպիչներից էին: Ակցիայի հայտը ներկայացնողների շարքում են նաեւ ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին եւ «ՅՈՒԿՕՍ»-ի նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկին:

Հիշեցնենք, որ Մոսկվայի Մեծ Մոսկվորեցկի կամրջի վրա փետրվարի 28-ի գիշերը գնդակահարել են Բորիս Նեմցովին: 55-ամյա քաղաքական գործչի վրա կրակել են 6 անգամ, որից 4-ը դիպել է նրան: Նեմցովը մարտի 1-ին նախատեսված «Գարուն» երթի կազմակերպիչներից մեկն էր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Քենիայում ջրհեղեղների հետևանքով շուրջ 40 մարդ է զոհվել
Ամբողջ երկրում տուժածների ընդհանուր թիվը գերազանցում է 60 հազարը
ԱԺ պատգամավորը տեղափոխվում է Նոյեմբերյանի հիվանդանոց
Այս մասին հայտնում է Ազգային ճակատ տելեգրամյան ալիքը...
Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են
Վիճաբանության մասնակիցները ներկայացել են ոստիկանության Թումանյանի...
Մարտական եղբայրության 6 անդամներ ազատ են արձակվել, մեկ անձի՝ խուլիգանության հատկանիշներով, մեղադրանք է առաջադրվել
Ապրիլի 21-ին, Տավուշի մարզի Ոսկեպար-Կիրանց ճանապարհին տեղի ունեցած...
Ոստիկանները ուժ գործադրելով բերման ենթարկեցին Տիգրանաշենի մոտ ճանապարհը փակած մի քանի քաղաքացիների
Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածը փակ է արդեն մի քանի օր...
7 մարդ է ձերբակալվել Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ
Երեկ շուրջ 100 մարդ է բերման ենթարկվել...
Ամենաշատ