News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ լուրեր տարածվեցին, թե «Հրազդան» տոնավաճառից «արտագաղթած» առեւտրականների հիմնական մասը որոշել է հրաժարվել Գագիկ Ծառուկյանի տրամադրած, Աբովյանում կառուցվող անվճար տաղավարներից, վերադարձել է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի (Բուռնաշ) պատկանող շուկա եւ համաձայնել նոր պայմանագրեր կնքել պատգամավորին պատկանող տոնավաճառի տնօրինության հետ:

A8mlur.am-ի հետ զրույցում Աշոտ Աղաբաբյանը նկատեց. «Ես բիզնեսով չեմ զբաղվում: Տարածքը վարձակալության եմ տվել, հարցերը ճշտեք տնօրենից»:

Իսկ «Հրազդան» տոնավաճառի տնօրեն Գագիկ Ժամհարյանը հայտնեց, որ վաճառականների հետ վերջին պայմանագիրը կնքվել է ավելի քան մեկ ամիս առաջ: Այս օրերին նոր պայմանագիր կնքելու դիմողներ անգամ չեն եղել:

«Եթե համեմատենք նախկին վիճակի հետ,մարդկանց թվի տարբերությունը շատ մեծ է: Մենք շատ ծանր ֆինանսական դրության մեջ ենք հայտնվել, բանկային բազմաթիվ պարտավորություններ ունենք, 3 մլն դոլարի պարտքուպահանջ, այդ գումարն էլ ամբողջությամբ ծախսվել է մարզադաշտի վերանորոգման նպատակով»,-ասաց գագիկ Ժամհարյանը:
Վերջինիս փոխանցմամբ՝ առաջիկայում հնարավոր է՝ «Հրազդան» տոնավաճառը սնանկացման եզրին հայտնվի: Պատճառն, ըստ նրա, այն է, որ բանկերին ունեցած պարտավորությունները չեն կարողանում լուծել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին կանչել են ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչություն
Նա ծանուցումն ստացել է երեկ, այսօր արդեն ճանապարհ է ընկել Երեւան...
«Փաստ». Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով
Ըստ ՆԳՆ-ի, այս հանգամանքներով պայմանավորված՝ պարեկային ծառայության ծառայողների մեծամասնությունը...
«Հրապարակ». Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է
Այս օրերին տավուշցիների հետ պայքարող «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը...
«Ժողովուրդ». Ժողովրդավարությունը թիվ մեկ «բրենդ» հռչակած վարչապետը չի մեկնաբանել Սամվել Վարդանյանի հանդեպ կատարվածը
Հիշեցնենք, որ քննչական ծառայությունից ՁՊՎ տեղափոխելու ճանապարհին, ամբողջությամբ սեւ հագած...
«Հրապարակ». Համերգն առանց տեղական «իշխանիկների»
Ասում էին՝ մարզպետը հատուկ է այդ օրը մարզից «գործերով բացակայել»։ Իսկ Փարսյանը, գրել ենք, որ նեղացած է...
«Հրապարակ». Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել
Այսինքն, վերադառնայինք 1991թ. սահմաններին. մենք ադրբեջանական տարածքները վերադարձնեինք, որոնք...
Ամենաշատ