Բանգլադեշի մայրաքաղաք Դաքքայում անհայտ անձինք դաշույնով սպանել են ամերիկացի բլոգեր Ավիջիթ Ռոյին, որը պայքարում էր կրոնական ծայրահեղականության դեմ։ Այս մասին գրում է Sky News-ը։
Ռոյը ԱՄՆ քաղաքացի էր։ Ոստիկանության տվյալներով՝ հարձակումը տեղի է ունեցել այն պահին, երբ բլոգերը զբոսնելիս է եղել կնոջ հետ, գրում է Gazeta-ն։
Ռոյի կինը ծանր վիրավորվել է։ Դեպքի վայրում ոստիկանները երկու դաշույն են հայտնաբերել։