Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ փետրվարի 28-ին, ժամը 02.00-ին ՌԴ ԱԻՆ հյուսիս կովկասյան տարածաշրջանային կենտրոնի հերթապահից տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 00.15-ին Կովկաս դաշնային ավտոճանապարհին` Զալսկի շրջանի Պսինադուխա գյուղի մոտակայքում, բախվել են «Մերսեդես» մակնիշի բեռնատարը եւ «Մերսեդես Վիտո» մակնիշի 17DS707 պ/հ միկրոավտոբուսը:
Վթարի հետեւանքով Նալչիկի եւ Զալսկիի ԲԿ-ներ հոսպիտալացվել ՀՀ քաղաքացիներ Ե.Ե Մանուկյանը (ծնվ.1942թ.) եւ Կ.Ա. Ավդուլյանը (ծնվ.1993թ.):
Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: