News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Թուրքիան եւ Եվրահանձնաժողովը զբաղվածության եւ սոցիալական նորարարությունների 7-ամյա ծրագրի շուրջ համաձայնագիր են ստորագրել, որի բյուջեն կազմելու է 920 մլն եվրո։

«Ծրագրի բյուջեն 7 տարվա ընթացքում կկազմի 920 մլն եվրո։ Այն ԵՄ մակարդակով ֆինանսական գործիք կհանդիսանա սոցիալական քաղաքականության, զբաղվածության քաղաքականության եւ աշխատանքային շարժունակության արդիականացման համար»,- ասված է Թուրքիայի՝ ԵՄ հարցերով նախարարության հայտարարության մեջ, գրում է «Ռոսբալտ»-ը։

Համաձայն հայտարարության՝ ծրագրի նպատակն է Թուրքիայում հասնել զբաղվածության բարձր մակարդակի, սոցիալական ապահովության ադեկվատ երաշխիքների, պայքարել աղքատության եւ սոցիալական խտրականության դեմ, ինչպես նաեւ բարելավել աշխատանքային պայմանները։

Համաձայնագիրը ստորագրել են Թուրքիայի՝ ԵՄ հարցերով փոխնախարար Ահմեդ Յուջելը եւ զբաղվածության ու սոցիալական հարցերով եվրոկոմիսար Մարիան Թիսենը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զախարովան Կանադայի միանալու մասին. ԱՄՆ-ը ցանկանում է ՆԱՏՕ-ի ուժերը տարածաշրջան ներքաշել ԵՄ առաքելության միջոցով
Ինչպես հասկանում ենք, Օտտավայի՝ ԵՄ առաքելությանը միանալու հարցն արդեն անցել է գործնական հարթություն
Լիտվան պատրաստ է աջակցել Հայաստանին ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտացման հարցում. Ինգրիդա Շիմոնիտեն՝ Ալեն Սիմոնյանին
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի վարչապետը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Բորելը և Վարհելին կոչ են արել Վրաստանին ձեռնպահ մնալ ԵՄ անդամակցությունը վտանգող օրենքների ընդունումից
Սա շատ մտահոգիչ իրադարձություն է, և այս օրենքի վերջնական ընդունումը բացասաբար կանդրադառնա...
Հայաստանն, ըստ նախնական համաձայնության, առաջին անգամ օգնություն կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից
Բրյուսելում նախնական համաձայնություն է ձեռք բերվել Եվրամիության...
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին եւ գնահատել նրա ջանքերը
Վեհափառ Հայրապետն իր մտահոգությունը հայտնեց առկա լարվածության...
Ամենաշատ