News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Ճապոնիայի տարածքը շարունակում է բնական ճանապարհով մեծանալ։ Ճապոնիայի արշիպելագի մաս կազմած հերթական կղզին ձեւավորվել էր 2013թ. հրաբխի ժայթումից հետո։

Կղզյակը հայտնվել էր ջրի մակերեւույթին Խաղաղ օվկիանոսի Օհասավարա կղզիների մոտակայքում։

Իր ձեւավորումից հետո կղզու տարածքը 11 անգամ մեծացել է։ Այս պահին նրա մակերեսը կազմում է 2.46 քառ/մ։ Նիսինոսիմա անունը  ստացած կղզին շարունակում է աճել եւ մեծանալ մոտակայքում գտնվող հրաբխի շարունակական ակտիվության պատճառով, գրում է Informing-ը։

Տոկիոյի տեխնոլոգիական ինստիտուտում նշել են, որ հրաբխային ակտիվության նվազում այդ շրջանում չի սպասվում։ Այդ պատճառով շատ հավանական է, որ Նիսինոսիման մեծանալով կարող է միանալ Խաղաղ օվկիանոսի մոտակա կղզիներից մեկին՝ Ճապոնիայի տարածքը մեծացնելով եվս մի քանի քառակուսի մետրով։

Նշենք, որ կղզու մակերեսի մեծացումը պայմանավորված է այն հանգամանքով, որ շարունակաբար ժայթքող լավան, դուրս գալով կղզու տարածք, սառչում է՝ ամեն անգամ մեծացնելով կղզու մակերեսը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ