News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Կամչատկայում գտնվող Շիվելուչ հրաբուխը ծովի մակարդակից 9 հազար մետր բարձրությամբ մոխիր է ժայթքել։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԻՆ Կամչատկայի երկրամասի Պետական վարչությունը։

«Դա տեղի է ունեցել շաբաթ ցերեկը, մոխրի սյունը տարածվել է Շիվելուչից հյուսիս-արեւելք»,- ասված է հայտարարության մեջ, գրում է «Ինտերֆաքս»-ը։

Մոխրի սյան ճանապարհին բնակավայրեր չկան։  Զբոսաշրջիկներին զգուշացվել է արշավներ կազմակերպելու վտանգավորության մասին։

Նշենք, որ Շիվելուչը Կամչատկայի հյուսիսային ամենաակտիվ հրաբուխն է, որի ակտիվությունը ուժեղացել է 2009թ. մայիսից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ