News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մոսկվայի քննիչները պարզել են այս գիշեր քաղաքի կենտրոնում սպանված ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի վերջին երթուղին: Մոսկվայի իրավապահ մարմիններից ՏԱՍՍ-ին հայտնել են, որ սպանությունից առաջ Նեմցովն իր հետ գտնվող աղջկա հետ ընթրել է ԳՈՒՄ-ի ռեստորաններից մեկում, որից հետո դուրս են եկել զբոսնելու:

«Ամենայն հավանականությամբ, նրանց հետեւել են ԳՈՒՄ-ից: Հանցակիցներից մեկը մարդասպանին տեղեկացրել է, թե դեպի ու է ուղեւորվում նեմցովը»,-ասել է աղբյուրը:

«Քաղաքական գործիչը աղջկա հետ Կարմիր հրապարակով անցել են դեպի Վասիլեւսկիի զառիթափ, ապա բարձրացել են Մեծ Մոսկվորեցկիի կամուրջ եւ շարժվել Բոլոտնայա հրապարակի կողմը: 200 մետր քայլելուց հետո նրանց հետեւց եկել է արտասահմանյան մի մեքենա, որտեղից կրակել են նեմցովի վրա: Դրանից հետո մեքենան անմիջապես անհետացել է»,-հավելել է գործակալության զրուցակիցը: Նեմցովին ուղեկցող կինը չի տուժել:

Իրավապահ մարմիններում կարծում են, որ սպանությունը մանրամասն ծրագրվել է, որին նախապես են պատրաստվել:
Ներկայումս առգրավվել են փողոցների տեսախցիկների ձայնագրությունները, դրանք ուսումնասիրում են փորձագետները:

Միաժամանակ, ՌԴ Քննչական կոմիտեի Մոսկվայի քննչական գլխավոր վարչության ղեկավարի ավագ օգնական Յուլյա Իվանովան հայտնել է, որ քննությունն ուսումնասիրում է սպանության բոլոր վարկածները եւ չի բացառում, որ այն պատվիրված է եղել:

Հիշեցնենք, որ Մոսկվայի Մեծ Մոսկվորեցկի կամրջի վրա փետրվարի 28-ի գիշերը գնդակահարել են ռուսաստանցի ընդդիմադիր քաղաքական գործիչ, Բորիս Նեմցովին: 55-ամյա քաղաքական գործչի վրա կրակել են 6 անգամ, որից 4-ը դիպել է նրան: Նեմցովը մարտի 1-ին նախատեսված «Գարուն» երթի կազմակերպիչներից մեկն էր:

Քննչական կոմիտեն գործ է հարուցել «սպանություն» եւ «զնեիք ապօրինի շրջանառություն» հոդվածների հատկանիշներով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սալջարդ, ճակատի ուռած հատված, քերծվածքներ. Սամվելի խոշտանգման հետևում իշխանությունն է. Վարազդատ Հարությունյան
Սամվել Վարդանյանի խոշտանգումը տեղի է ունեցել իշխանությունների…
Բացահայտվել է ընդհանուր ավելի քան 13 կգ թմրամիջոցների մաքսանենգության դեպք. հանցավոր խմբի ևս 2 անդամ կալանավորված է
2024 թվականի ապրիլի 17-ին վերջինս հայտնաբերվել է և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին։ Նրան մեղադրանք է առաջադրվել և միջնորդություն է...
Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է
Վթարի փաստով ՊԾ Վայոց ձորի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը...
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը մերժել է միջնորդությունը
Հակակոռուպցիոն դատարանը մերժել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար…
RTL. Միլիարդատեր Կառլ-Էրիվան Հաուբը բեմադրել է իր մահը և փախել Մոսկվա
Հաուբն անհետացել էր Ալպերում դահուկներով սահելիս, սկսվել էին որոնողական աշխատանքներ, որոնք տևել էին վեց օր, սակայն 58-ամյա գործարարի մարմինը չէր գտնվել
ՔԿ․ Ադրբեջանի քաղաքացին սպանել է մոսկվացուն՝ կայանելու առիթով նկատողության պատճառով
Հետաքննության տվյալներով, չորեքշաբթի օրը Ադրբեջանի 21-ամյա քաղաքացին․․․
Ամենաշատ