News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ռուսական LifeNews գործակալությունը զրուցել է Բորիս Նեմցովին իր վերջին զբոսանքի ժամանակ ուղեկցած աղջկա՝ Աննա Դուրիցկայի մտերիմների հետ։ Ուկրաինուհի ֆոտոմոդելի՝ Կիեւում ապրող ծանոթները պատմել են, որ աղջկա ծնողները դեմ էին նրանից 30 տարով մեծ տղամարդու հետ Աննայի հարաբերություններին։

Չնայած այդ հանգամանքին՝ Աննան չի հրաժարվել Նեմցովի հետ սիրավեպից եւ մեծամասամբ բնակվել է նա տանը՝ Մոսկվայում։ Աննայի մտերիմ ընկերուհին՝ Յուլյան, պատմել է Բորիս Նեմցովիի հետ Աննայի սիրավեպի մասին։

«Նրանք ծանոթացել էին 3 տարի առաջ եւ միանգամից սիրահարվել։ Գրեթե նույն ժամանակ էլ սկսել էին միասին ապրել, պարզապես հանգամանքների բերումով ապրում էին միանգամից երկու քաղաքում՝ Կիեւում եւ Մոսկվայում»,- պատմել է Յուլյան։

Ընկերուհու խոսքով՝ նրանք հաճախ էին հանգստանում արտասահմանում, եւ ճանապարհորդության ծախսերը հոգում էր Նեմցովը։ Ընկերուհին նշել է, որ ինքը տեղեկություններ չունի այն մասին, թե արդյոք Աննան ունեցե՞լ է խանդոտ երկրպագուներ։

55-ամյա Նեմցովը, ըստ Յուլյանի տեղեկությունների, հաճախ էր Աննային թանկ նվերներ մատուցում, պնդում է ռուսական կայքը։

Հիշեցնենք, որ Աննա Դուրիցկայան սպանության պահին ուղեկցում էր Նեմցովին Մեծ Մոսկվորեցկի կամրջի շուրջ զբոսանքի ժամանակ։

Այս պահին քննիչները պարզում են Բորիս Նեմցովի սպանության հանգամանքները։ Առաջ են քաշվում տարբեր վարկածներ. սպանության դրդապատճառներից մեկը համարվում է խանդը։  «Նեմցովին կարող էին սպանել նրա սիրեցյալին հղիության արհեստական ընդհատման դրդելու պատճառով։ Ըստ որոշ տեղեկությունների՝ 23-ամյա Դուրիցկայան մեկնել էր Շվեյցարիա վիրահատության նպատակով»,- գրում է LifeNews-ը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ Երևանի պարեկների պայքարի աչքի ընկած դրվագները
Մարտի 11-ին, կեսգիշերից քիչ անց, մայրաքաղաքի Անդրանիկի փողոցում ծառայելիս…
Հորը բռնության ենթարկելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդուն մեղադրանք է առաջադրվել
Նախաքննությունը շարունակվում է, պարզվում են նշված դեպքերի և դրանց նպաստած բոլոր հանգամանքները...
Մեքենան գլորվել է ձորը. վարորդը հիվանդանոցում մահացել է
Մարտի 27-ին, ժամը 17.45-ի սահմաններում, «ՈՒԱԶ-469B» մակնիշի մեքենան...
Գերմանիայում երկու օրվա ընթացքում տեղի է ունեցել երկրորդ ծանր ավտոբուսի վթարը
Ըստ տեղեկությունների՝ 20 մարդ թեթեւ վնասվածքներ է ստացել, մեկը՝ ծանր, սակայն նրա կյանքին վտանգ չի սպառնում...
«Ֆորդը» հետընթաց է կատարել եւ վրաերթի ենթարկել 83-ամյա կնոջը. դեպքից 6 օր անց նա մահացել է
Վրաերթի ենթարկված 83-ամյա կինը հիվանդանոցում մահացել է...
Երեւանում «BMW»-ն բախվել է բենզալցակայանի մոտ գտնվող ցանկապատին, ապա պատին. վարորդը հեռացել է դեպքի վայրից
Վթարի փաստով նույն բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը և թե ինչ հանգամանքներում է վերջինս վթարի ենթարկվել...
Ամենաշատ