Airbus A320 ինքնաթիռը շաբաթ օրը արտահերթ վայրէջք է կատարել «Կազան» միջազգային օդանավակայանում ուղեւորուհու վատ ինքնազգացողության պատճառով։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։
«Ժամը 5։05-ին Մոսկվա-Օմսկ չվերթ իրականացնող ինքնաթիռ արտահերթ վայրէջք է կատարել Կազանի օդանավակայանում ուղեւորուհու վատ ինքնազգացողության պատճառով»,- հայտարարել է Թաթարստանի ԱԻՆ ծառայության մամուլի խոսնակը՝ հավելելով, որ ինքնաթիռը վթարային վայրէջք չի կատարել եւ արտակարգ իրավիճակի վտանգ չի եղել։
«Տուժածին «ներքին արյունահոսություն» ախտորոշմամբ տեղափոխել են Թաթարստանի Հանրապետական հիվանդանոց»,- նշել է նա։
Վայրէջքից մոտ մեկ ժամ անց ինքնաթիռը շարունակել է չվերթը։