News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայ Ազգային Կոնգրեսը խստորեն դատապարտում է Նիժնի-Նովգորոդի նախկին նահանգապետ, Ռուսաստանի Դաշնության նախկին փոխվարչապետ, հայտնի ընդդիմադիր քաղաքական գործիչ, հավատավոր դեմոկրատ եւ ինտերնացիոնալիստ Բորիս Նեմցովի դաժան սպանությունը եւ խորապես ցավակցում նրա հարազատներին ու ընկերներին։

ՀԱԿ-ի տարածած հայտարարությունում նաեւ ասվում է

«Կոնգրեսը միաժամանակ վստահություն է հայտնում, որ պատկան մարմիններն ամեն ինչ կանեն ակնհայտորեն քաղաքական մոտիվներով կատարված այդ եղկելի ոճրագործությունը բացահայտելու եւ նրա պատասխանատուներին արդարադատության առջեւ կանգնեցնելու համար, նկատի ունենալով, որ այդ ոճրագործությունը, Նեմցովի անձնական ողբերգությունը լինելուց բացի, ծանրագույն հարված է՝ հասցված Ռուսաստանի միջազգային վարկին, ինչը չի կարող չմտահոգել նրա բարեկամ պետությունների հասարակություններին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ