Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 28-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին եւ նրա տեղակալ Էմիլ Բաբայանին:
ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ հանդիպմանը, որին ներկա էր Արցախի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանը, քննարկվել են դատախազության գործունեության ոլորտին առնչվող մի շարք հարցեր: