News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Բրիտանական Telegaph պարբերականը «Բորիս Նեմցովի սպանությունը. մարդ, որը կարող էր արքա լինել» հոդվածում անդրադարձել է ռուս ընդդիմադիր գործչի սպանությանը՝ նշելով, որ Նեմցովը կարող էր դառնալ հետխորհրդային Ռուսաստանի ամենաուժեղ քաղաքական գործիչը։ Հոդվածում մասնավորապես ասվում է.

«Ասում են, որ 1999թ. արդեն վատառողջ Ելցինը մտածում էր իրեն փոխարինող նշանակել Նեմցովին։ Դրա փոխարեն նա ընտրեց այն ժամանակվա վարչապետ Վլադիմիր Պուտինին՝ համարելով այդ քայլը շատ չափավոր սկիզբ Ռուսաստանի համար։

16 տարի անց Պուտինը Ռուսաստանի նախագահն է, իսկ Նեմցովին սպանում են Կրեմլի պատերից մի քանի մետր այն  կողմ։

Այնպես ստացվես, որ մինչ Պուտինը իր ձեռքում էր կենտրոնացում իշխանությունը, մարդը, որը կարող էր դառնալ Ելցինի հաջորդը, դարձավ Պուտինի մոլի հակառակորդներից մեկը։

55-ամյա Նեմցովը, որն օժտված էր ճարտասանության տաղանդով, 2012թ. Պուտինի վերընտրման ամենամոլի ընդդիմադիրներից էր։

ԽՍՀՄ գոյության վերջին  տարիներին Ազգային գիտահետազոտական ինստիտուտում որպես ֆիզիկոս աշխատող Նեմցովը դարձավ «պերեստրոյկայի» բարեփոխումների ալիքով ոգեւորված երիտասարդ գիտնականներից մեկը։

Նա քաղաքական կարիերան սկսեց Նիժնի Նովգորոդում, որտեղ 32 տարեկան հասակում դարձավ նահանգապետ, իսկ 6 տարի անց նա ավելի վեր բարձրացավ՝ 1997-98թթ. դառնալով առաջին փոխվարչապետը։ Սկզբում նա պաշտպանում էր Պուտինի թեկնածությունը՝ համարելով  նրան «պատասխանատու եւ արդար մարդ», սակայն հետո փոխեց կարծիքը եւ դարձավ նրա երդվյալ թշնամիներից մեկը։

Նեմցովը դարձավ լիբերալ Աջակողմյան ուժերի միության հիմնադիրներից մեկն ու առաջնորդը։ Այլ ընդդիմադիր գործիչների հետ նա դատական հայց էր ներկայացրել Պուտինի դեմ, երբ վերջինս հայտարարել էր, թե Նեմցովն ու մյուսները միլիոններ են վաստակել 1990-ականների սկզբին։

Իր գործունեությամբ նա վաստակեց Կրեմլի եւ իշխող վարչակարգի կողմնակիցների ատելությունը, որոնք Նեմցովին դավաճան էին համարում։ Նրան գաղտնալսում էին, ցանցահենները կոտրում էին նրա էջերը, իսկ իշխանական կայքերը հրապարակում անձնական կյանքին վերաբերող տեղեկություններ, որոնք պատմում էին նրա սիրավեպերի մասին։

Վերջին տարիներին նա Պուտինի կաշառակերության մասին մի շարք հոդվածներ էր գրել՝ անդրադառնալով «Գազպրոմին», որի գույքը, Նեմցովի պնդմամբ, պատկանում է Պուտինին։

Նեմցովը շատ այլ ընդդիմադիրների նման ակտիվորեն օգտվում էր սոցիալական կայքերից եւ մահից առաջ կատարած նրա վերջին գրառումները կոչ էին անում մոսկվայաբնակներին կիրակի օրը դուրս գալ երթի՝ պահանջելով վերջ տալ Ուկրաինայում ընթացող պատերազմին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Վեդոմոստի». Ռուսաստանի մի քանի շրջանի ղեկավարներ առաջիկա ամսում, հնարավոր է, հրաժարական տան
Օրենբուրգի շրջանի ղեկավարի պաշտոնանկությունը քննարկվում է այս շրջանում ջրհեղեղի իրավիճակի ֆոնին․․․
 Նավալնայան և հեռացած ընդդիմադիրները կորցնում են իրենց արմատներն ու հայրենիքի ըմբռնումը. Պեսկով
Կան շատ մարդիկ, ովքեր ապրում են [արտերկրում] և ովքեր արդեն լիովին բաժանվել են իրենց հայրենիքից...
Ռուսաստանի մի քանի քաղաքներում խուզարկություններ են կատարվում պատերազմին դեմ նկարիչների եւ ակտիվիստների տներում
Խուզարկություններ Ռուսաստանի մի քանի քաղաքներում...
Գերագույն դատարանը վերջնականապես մերժեց Նադեժդինին գրանցել որպես ընտրությունների թեկնածու
Բողոքարկման կոլեգիայի որոշմամբ՝ Ռուսաստանի Դաշնության Գերագույն դատարանի 2024 թվականի փետրվարի 21-ի որոշումը թողնվել է անփոփոխ, բողոքը չի բավարարվել...
Կրեմլում չեն մեկնաբանել ընդդիմադիր Նավալնու հուղարկավորությունը
Կրեմլը չի մեկնաբանել...
Ոստիկանությունը Նավալնու թաղումից մեկ օր առաջ սկսել է հերթապահել Բորիսովյան գերեզմանատան մոտ
Խնդրում են բացատրել այցի նպատակը...
Ամենաշատ