News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում Քուվեյթի պետության արտակարգ եւ լիազոր դեսպան Բասսամ Մուհամմադ Ալ-Քաբանդիին:

Դեսպան Բասսամ Մուհամմադ Ալ-Քաբանդին Հովիկ Աբրահամյանին է փոխանցել Քուվեյթի վարչապետի ջերմ ողջույնները եւ ավելացրել, որ իր երկրի կառավարությունը շահագրգռված է Հայաստանի հետ կապերի սերտացման ու ընդլայնման գործում:

Զրուցակիցները քննարկել են Քուվեյթի վարչապետի հրավերով ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ առաջիկայում Քուվեյթ կատարելիք պաշտոնական այցին առնչվող հարցեր:

Հանդիպման ընթացքում կողմերը կարեւորել են տարբեր ոլորտներում երկու երկրների միջեւ հարաբերությունների հետագա զարգացումն ու ամրապնդումը, անդրադարձել հայ-քուվեյթյան հարաբերություններին առնչվող մի շարք հարցերի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ