News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը բացառիկ հարցազրույց է ունեցել  Հայաստանում Իսրայելի արտակարգ եւ լիազոր դեսպան Շմուել Մեյրոմի հետ։

Այս տարվա ապրիլի 24-ին պլանավորվում է Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումներ կազմակերպել։ Իսրայելի պատվիրակությունը կմասնակցի՞ այդ միջոցառումներին, թե՞ ոչ։

Այս տարի Իսրայելի անկախության միջոցառումները սկսվում են ապրիլի 22-ին եւ շարունակվում են ողջ հաջորդ օրվա ընթացքում։ Ապրիլի 24—ը ուրբաթ է, իսկ ուրբաթ երեկոյան հրեաների մոտ սկսվում է Շաբաթը։ Այդ պատճառով Իսրայելի պաշտոնական դեմքերի համար հեշտ չէ մասնակցել այդ օրը պլանավորված միջոցառումներին։ Մեր կարծիքով՝ ապրիլի 24-ը խնդրահարույց օր է պաշտոնական այցելությունների համար։ Հուսամ, Իսրայելի պաշտոնական պատվիրակությունը տարվա ընթացքում կայցելի Երեւան։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ապրիլի 24-ը հայտարարել է Չանաքալեի ճակատամարտի 100-ամյակի օր։ Վերջին շրջանում Թուրքիան եւ Իսրայելը սուր հայտարարություններ հնչեցրեցին միմյանց հասցեին։ Իսրայելի պաշտոնական ներկայացուցիչները հրավիրվե՞լ են այդ միջոցառումներին՝ հաշվի առնելով կողմերի սուր ելույթները։

Իսրայելի պաշտոնական ներկայացուցիչը ապրիլի 24-ին չի մեկնի Թուրքիա, ոչ միայն վերոնշյալ պատճառներով, այլ նաեւ այն պատճառով, որ նման հրավեր չի ստացել։

Իսրայելը Ադրբեջանին զենք մատակարարող երկրներից մեկն է։ Տարվա սկզբից ղարաբաղյան հակամարտության գոտում բազմաթիվ միջադեպեր են գրանցվել։ Ձեր կարծիքով, ի՞նչ է անհրաժեշտ իրավիճակի հետագա լարումից խուսափելու համար։

Ինչպես ղարաբաղյան հակամարտության այնպես էլ Իսրայելա-պաղեստինյան խնդրի դեպքում մենք կարծում ենք, որ միայն կողմերի միջեւ ուղիղ բանակցություններն են կարող հանգեցնել խնդրի լուծմանը։ Այդ պատճառով մենք աջակցում են ԵԱՀԿ Մինսկի խմբին։

2000-ական թթ. Իսրայելը Հայաստանում ադամանդագործության ոլորտի խոշորագույն ներդրողներից էր։ Կարո՞ղ ենք հույս ունենալ, որ  հանրապետությունը նորից կգրավի Իսրայելի ներդողներին։ Իսրայելցի ոսկերիչները հետաքրքրվա՞ծ են հայկական ազատ տնտեսական գոտով։

Կարծում եմ, որ հենց որ ազատ տնտեսական գոտին սկսի աշխատել, նա կհրավիրի իսրայելցի գործարարների ուշադրությունը։

2014թ. դեկտեմբերին Հայաստանն ու Իսրայելը մաքսային ոլորտում համագործակցության ամրապնդման շուրջ միջպետական համաձայնագիր էին ստորագրել։ Ինչպե՞ս դա կնպաստի փոխադարձ առեւտրի զարգացմանը։

Մաքսային ոլորտում համաձայնագրի ստորագրումը նպատակ ունի գործարարների համար ճանապարհ  բացել, որպեսզի նրանք կարողանան առավել արդյունավետ աշխատել ձեռնարկությունների հետ։ Մենք հույս ունենք, որ այդ համաձայնագրերի՝ ուժի մեջ մտնելուն պես Իսրայելի եւ Հայաստանի միջեւ առեւտրի  ծավալները կմեծանան։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական Սեթ Մոուլթոն
«Ես հպարտ եմ, որ Կոնգրեսն ասել է ճշմարտությունը և ճանաչել է Հայոց…
«Մենք երբեք չենք հանձնվի». Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թուրքիայի գործողություններն աններելի է համարում
Նա անդրադարձել է նաև ԱՄՆ-ի հայկական ու հունական համայնքների ջանքերին…
Կոնգրեսական Մըքքլինթոքը Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Մենք հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ տեղի ունեցած վայրագություններն ու դրանց տված դասերը և թուրքական կառավարությանը…
Անթիլիասում կկայանա «Ցեղասպանություն և Արցախ» միջազգային համաժողով՝ Հայաստանից ու աշխարհից գիտնականների մասնակցությամբ
Ապրիլի 20-22-ը Անթիլիասում  Մեծի տանն Կիլիկիո Կաթողիկոսարանի կողմից..
Փասադենայի քաղաքապետը ապրիլի 24-ը հռչակել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր
Մենք՝ որպես համայնք, կարծում ենք, որ տեղին է․․․
Չեխիայում կկազմակերպվեն Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված հիշատակի և ոգեկոչման միջոցառումներ
Ապրիլի 25-ին Բռնոյի Knihovna Hanse Beltinga գրադարանում  տեղի կունենա Մարգարիտա Խականովայի «Արմենոֆոբիա. Արվեստ և մարգինալացում»…
Ամենաշատ