News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ռուսաստանում ընդդիմությունը պայմանավորվել է Մոսկվայի իշխանությունների հետ մարտի 1-ին Բորիս Նեմցովի հիշատակին  նվիրված սգո երթ անցկացնելու հարցի շուրջ։ Այս մասին հայտնել է ՌՊՌ-ՊԱՌՆԱՍ-ի անդամ, ընդդիմադիր Իլյա Յաշինը՝ նշելով, որ քաղաքապետարանը խոստացել է օգնել եւ այդ մասին տեղյակ պահել քաղաքացիներին։

Մարյինոյի շրջանում պլանավորված երթի կազմակերպիչները հետ էին վերցրել հայտը։ Դրա փոխարեն կընթանա սգո երթ, որը կմեկնարկի տեղական ժամանակով 14։00-ին Կիտայգորոդսկոյ անցումից եւ կավարտվի Փոքր Մոսկվորեցկի կամրջի մոտ։

Երթի մասնակիցներին կհսկեն ոստիկանները հնարավոր սադրանքներից խուսափելու համար, գրում է ՏԱՍՍ-ը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ