News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Կանադայում հայ երիտասարդությունը «Առաջին աշխարհամարտի 100-ամյակ. Մարդկանց տառապանքները Արեւելյան Անատոլիայում» թեմայով դասախոսության ժամանակ թիկունքով է կանգնել:

Տորոնտոյի համալսարանում այդ թեմայով դասախոսության զեկուցողներն էին Ջասթին ՄաքՔարթին եւ Բրյուս Ֆեյնը, որոնք ժխտում են Հայոց ցեղասպանությունը, իսկ կազմակերպիչը Կանադայի թուրքական ասոցիացիան է:
Ակցիան իրականացրել է Կանադայի հայ երիտասարդության ֆեդերացիան (AYF) Հայ ուսանողների ասոցիացիայի (ASA) հետ համատեղ, ինչպես նաեւ մեծ մարդասեր Կարո Արմենի ուսանողների ասոցիացիան:

Ինչպես հաղորդում է «Armenian Weekly»-ն, մոտ լսարանի մեծ մասը՝ մոտ 70 ունկնդիրներ, չեն ընդհատել դասախոսությունը, բայց երբ պարզ է դարձել, թե ինչի մասին է խոսքը, նրան կտրուկ ոտքի են կանգնել եւ կանգնել թիկունքով:

Դրանից հետո բողոքի ակցիայի մասնակիցները ուղեւորվել են ռասիզմի դեմ պայքարի եւ հանուն մշակութային բազմազանության համալսարանական կենտրոն, որտեղ իրենց հանձնագիրն են հանձնել տվյալ դասախոսության դեմ: Հանձնագիրը ստորագրել է ավելի քան 2 հազար մարդ: Ուսանողները կոչ են արել համալսարանի ղեկավարությանը առնչություն չունենալ այդ միջոցառման կազմակերպիչների ու դասախոսների հետ:

Հատկանշական է, որ հայ ուսանողների բողոքը պաշտպանել են հրեական եւ հունական ուսանողական կազմակերպությունները, այդ թվում Տորոնտոյի համալսարանի հույն ուսանողների ասոցիացիան եւ Ռայերսոնովի համալսարանի հույն ուսանողների ասոցիացիան:

Ավելի վաղ ՄաքՔարթին հեռացվել էր Մելբուռնի համալսարանից եւ Ավստրալիայում Նոր Հարավային Ուելսի արվեստների պատկերասրահից: Երկար ժամանակ նա տարածում է Հայոց ցեղասպանության վերաբերյալ Թուրքիայի ժխտողական տեսակետը: Բրյուս Ֆեյնը ֆինանսավորվում է Ամերիկայի թուրքական կոալիցիայի կողմից եւ տարածում Թուրքիայի տեսակետները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ