News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Բրիտանական արքայազն Ուիլյամը եռօրյա պաշտոնական այցով ժամանել է Չինաստան՝ դառնալով վերջին 30 տարում արքայական ընտանիքի առաջին անդամը, որ այցելում է այդ երկիր, հաղորդում է Associated Press-ը:

Նշվում է, որ արքայազնը Չինաստանում կմնա մինչեւ մարտի 4-ը: Այցի ժամանակ նա կլինի Շանհայում եւ Յունան նահանգում: Սպասվում է, որ արքայազնը կմասնակցի Շանհայում կրեատիվության փառատոնի բացմանը, որը տեղի կունենա մարտի 2-4-ին, հաղորդում է Gazeta-ն:

Չինաստանի իշխանությունները հույս ունեն, որ նրա այցելությունը կնպաստի բրիտանա-չինական հարաբերությունների զարգացմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ