News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Փետրվարի 28-ին՝ ժամը 14:25-ի սահմաններում ադրբեջանական դիվերսիան հետ մղելու հետեւանքով զոհված Արտակ Սեդրակի Աղեկյանը Տաշիր քաղաքից է: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները:

Մեր տեղեկություններով՝ նա զինված ուժերում է 1996 թվականից, կոչումով փոխգնդապետ է: Մյուս զոհված զինծառայողը՝ ժամկետային Հայկ Բարոյանը զորակոչվել է 2013թ աշնանը, նա Լոռու մարզի Սառչապետ գյուղից է: Սառչապետի գյուղապետարանից տեղեկացանք, որ մահացած ժամկետային զինծառայողը գյուղապետ Բորիս Բարոյանի հորեղբոր որդին է: Հայկ Բարոյանը ունի իրենից փոքր եղբայր, դպրոցն ավարտելուց հետ մեկնել է ծառայության: Մայրը չի աշխատում, հայրը գտնվում է արտագնա աշխատանքի մեջ, դեպքի մասին արդեն նրան տեղյակ են պահել եւ վերադարձել է:

«Ինքը կոմանդիրի շոֆեր է եղել»,-հայտնեցին գյուղապետարանից:

Ավելի վաղ հայտնել էինք, որ փետրվարի 28-ին՝ ժամը 14:25-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետերի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձ:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են հակառակորդի հատուկ ջոկատայինների առաջխաղացումը եւ վերջիններիս կորուստներ պատճառելով, հետ շպրտել ելման դիրքեր:

Ցավոք, ծավալված մարտերի ժամանակ զոհվել են զինծառայողներ, 36-ամյա Արտակ Սեդրակի Աղեկյանը եւ 20-ամյա Հայկ Գրիգորի Բարոյանը:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը եւ իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին եւ ծառայակիցներին: Միջադեպի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ