Կիրակի օրը առնվազն 15 արվեստի գործ են գողացել Փարիզի հարավում՝ Ֆոնտենբլոյի ամրոցում գտնվող Չինական թանգարանից։ Այս մասին գրում է AP գործակալությունը։
Ինչպես հայտարարել է Ֆրանսիայի մշակույթի նախարարը, անհայտ անձինք թանգարան են ներխուժել վաղ առավոտյան ու անհետացել այնտեղից 7 րոպե անց՝ տանեով իրենց հետ արվեստի մի քանի գործեր, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Թանգարանի մամուլի խոսնակը հայտարարել է, որ ինքը տեղեկություններ չունի գողոնի մոտավոր արժեքի մասին, սակայն նշել է, որ գողացած իրերն «անգին են»։ Նշենք, որ այդ գործերը 1863թ. թանգարանին նվիրաբերել էր Նապոելոն 3-րդ կինը՝ Եվգենյա կայսրուհին։
Տարվում է հետաքննություն։