Ավստրալիայի, Չինաստանի եւ Մալայզիայի ներկայացուցիչները քննարկում են մեկ տարի առաջ անհետացած Malaysia Airlines ավիաընկերության ինքնաթիռի որոնման աշխատանքները դադարեցնելու հարցը։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Ավստրալիայի փոխվարչապետ Ուորեն Թրասի հայտարարությունը։
Ավստրալիայի ափամերձ հատվածները, որտեղ, ըստ փորձագետների, ամենայն հավանականությամբ կարող էր գտնվել օդանավը, 200 հազար քառ/կմ տարածությամբ մանրամասն ստուգվել են։ Անցյալ տարվա դեկտեմբերին Որոնումների համակարգող կենտրոնի (JACC) ներկայացուցիչները հայտարարել էին, որ Հնդկական օվկիանոսի ափերին որոնողական աշխատանքները կարող են դադարեցվել 2015թ. մայիսին։