News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Չեմ կարծում՝ «Արարատ ցեմենտը» երբեւէ կդադարի աշխատել անկախ քաղաքական վիճակից: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արարատի նախկին քաղաքապետ Հակոբ Թովմասյանը՝ մեկնաբանելով շրջանառվող տեղեկությունները, թե ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի բիզնեսներից որոշները հնարավոր է փակվեն:

Հակոբ Թովմասյանն ասաց, որ ցեմենտը շինարարության հացն է,  առավել ևս՝ տարածաշրջանում չկա նման երկրորդ գործարան, իսկ սոցիալական առումով գործարանը իր ուրույն տեղն ու դերը ունի ցեմենտագործ արարատցու կյանքում Նախկին քաղաքապետն ասաց, որ Արարատը այն եզակի բնակավայրերից է, որտեղ չկան գյուղնշանակության հողեր, մեր քաղաքացիները հիմնականում աշխատում են «Արարատցեմենտում», Ոսկու կորզման ֆաբրիկայում, Ավշարի գինու գործարանում և Ավշարի նոր հիմնված պահածոների գործարանում: Ինչ վերաբերում է Արարատում առկա սոցիալական լարվածությունը թուլացնելուն, Հակոբ Թովմասյանը նկատեց. «Եթե բոլորը մեր տարածաշրջանից մեծամասնականով ընտրված Արայիկ Գրիգորյանի և առհասարակ Գրիգորյան եղբայրների նման հոգածություն ցուցաբերեն, մեզ մոտ բավականին հարցեր տեղում իրենց լուծումը կստանան: Առհասարակ հաճելի է, երբ պատգամավորը հասանելի է և բազմաթիվ սոցիալական խնդիրներ է լուծում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին
Կցանկանայի հատկապես առանձնացնել «Հավասարության խթանում, որը կլիազորի խորհրդարանականներին կիրառելու արդյունավետ գենդերային...
Փաշինյանը KFW բանկի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ ոլորտում բանկի մասնակցությամբ նոր ծրագրերը
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են նախագծերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի...
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Զուտ դրամական փոխանցումները փետրվարին նվազել են 63.3 տոկոսով…
Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը
Արդեն երրորդ տարին է՝ միասին նշում ենք Հարկ վճարողի օրը: Պետական տոնացույցում Հարկ վճարողի օր ունենալը նպատակ ունի արժևորել այն կարևոր…
Ամենաշատ