News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Աբրահամ Մանուկյանը եւս ԲՀԿ-ն լքելու մտադրություն ունի: NEWS.am-ի թղթակիցը զանգահարել էր նրան՝ փորձելով պարզել, թե որքանով են իրականությանը համապատասխանում տեղեկությունները, որ նա լքելու է ԲՀԿ-ն: «Դեռ կորոշեմ, համագումարը թող լինի»,-ասաց Աբրահամ Մանուկյանը: Նա նշեց, որ մինչեւ համագումարը դա չի լինի, բայց դրանից հետո հնարավոր է դուրս գա ԲՀԿ-ից:

Արդյոք դա պայմանավորված է ԲՀԿ նախագահի ընտրությամբ, նա նշեց, որ դա կասի իր հայտարարության մեջ: Դիտարկմանը, թե հակասություններ ունի՞ ԲՀԿ առաջնորդի հավանական թեկնածու Նաիրա Զոհրաբյանի հետ, պատգամավորն այսպես պատասխանեց. «Ես ընդհանրապես ոչ մեկի հետ հակասություն չունեմ: Նաիրա Զոհրաբյանը կնիկ է, ես ի՞նչ հակասություն պիտի ունենամ»:

Կանանց հետ հակասություններ չե՞ն ունենում՝ մեր նկատառմանը նա կարճ պատասխանեց՝ «ոչ»:

Նշենք, որ Armlur.am-ի տեղեկություններով, ԲՀԿ քաղաքական խորհրդի համակարգող, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Աբրահամ Մանուկյանը մտադիր է հրաժարվել կուսակցական պաշտոններից: Կայքի տեղեկություններով՝ կուսակցական պաշտոններից հրաժարվելու մասին Ա. Մանուկյանն խոսել է մտերիմների շրջապատում:

Հիշեցնենք, որ ԲՀԿ-ից դուրս գալու ու որպես անկախ պատգամավոր գործունեություն ծավալելու մասին արդեն հայտարարել է Արագած Ախոյանը, Կարո Կարապետյանը, Հարություն Ղարագյոզյանը, Գրիգորի Մարգարյանը, Դավիթ Քոչարյանը, Մուշեղ Պետոյանը:

Մեկ այլ ԲՀԿ-ական պատգամավոր՝ Մելիք Մանուկյանը, սխալմամբ մանդատից հրաժարվելու դիմում էր գրել, սակայն առաջիկայում պատրաստվում է հետ վերցնել այդ դիմումը եւ պարզապես դուրս գալ ԲՀԿ-ից՝ խմբակցության կազմում մնալով որպես անկախ պատգամավոր: Մարտի 5-ին կկայանա ԲՀԿ համագումարը, շրջանառվող տեղեկություններով՝ ԲՀԿ առաջնորդ կընտրվի Նաիրա Զոհրաբյանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել
ՀՀ նշյալ օրենքների պահանջով նա պետք է իրականացներ բացառապես այդ ծրագրի շրջանակներում տեղավորվող ներքին և արտաքին քաղաքական ուղեգիծ…
«Փաստ». Պատվավոր հյուպատոսների ավտոմեքենաներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր
Որոշման 2-րդ հավելվածի 28-29-րդ կետերի համաձայն՝ ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական...
«Հրապարակ». ՔՊ-ականներն այլեւս առաջվանը չեն. նրանց սիրտը վախ է ընկել
Ընդ որում՝ տուժողներն առաջին հերթին իրենք են լինելու, ոչ թե իշխանության վերին էշելոնի ներկայացուցիչները...
«Փաստ». Հասարակության վրա փորձում է վախ ծախել
Այ, գնաց Գյումրի, երկարաշունչ ելույթ ունեցավ իր կուսակցության «նախաձեռնող խմբի» հետ հանդիպման...
«Հրապարակ». Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է
ՔՊ-ում տարբեր մեկնաբանություններ են տվել այդ արտահայտությանը, որ երեւի նկատի ունի այն, որ հեղափոխական...
«Ժողովուրդ».«Ամիօ բանկ»-ը վերաբրենդավորումից հետո սկսել է ֆիզիկական և իրավաբանական անձանց հարկադիր սնանկացման գործընթաց
«Ժողովուրդ» օրաթերթը դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ նոր անվանափոխված «Ամիօ»...
Ամենաշատ