News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թուրքիայում տղամարդը սեփական կնոջը դրամական փոխհատուցում կվճարի «զգացմունքային բռնության» համար, քանի որ բազմիցս հայտարարել է, որ չի սիրում նրան: Նման որոշում է կայացրել Թուրքիայի գերագույն դատարանը:

Հայտնի է դարձել, որ ամուսինները միմյանց դեմ հայցեր են ներկայացրել տեղի դատարան՝ դրամական փոխհատուցում պահանջելով իրար վիրավորելու համար: Կինը հայտարարել է, որ ամուսինը հաճախ է իրեն տանը մենակ թողել ու պնդել. «Ես քեզ չեմ սիրում»:

Կինը նշել է, որ «ամուսնու գործողություններն իրեն զգացմունքային բռնություն են հասցրել», հաղորդում է Informing-ը:

Շանլւուրֆա քաղաքի դատարանը հրաժարվել է կնոջը դրամական փոխհատուցում վճարել՝ պնդելով, որ իրենք միմյանց փոխադարձ վիրավորանքներ են հասցրել: Սակայն Թուրքիայի գերագույն դատարանի վճիռը եղել է կնոջ օգտին:

Նշենք, որ վերջերս անցկացված հարցման համաձայն, թրքուհիների 75 տոկոսը բռնության է ենթարկվում: Թուրք տղամարդկանց 37,5 տոկոսը խոստովանել է, որ դաժան է վարվել կնոջ նկատմամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ