News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

NEWS.am-ն ընթերցողի ուշադրությանն է ներկայացնում Արցախի Հանրապետության արդարադատության նախարար Արարատ Դանիելյանի հետ հարցազրույցը:

Ձեր կարծիքով, ինչպիսի՞ն է մարդու իրավունքների իրավիճակը ԼՂՀ-ում:

ԼՂՀ-ն հռչակման օրից միշտ ձգտել է, որպեսզի պետական իշխանության կողմից ձեռնարկվող բոլոր քայլերը համապատասխանեն միջազգային չափանիշներին: 1991 թվականի սեպտեմբերի 2-ին Հանրապետության հռչակումն ու 1992 թվականի հունվարի 6-ին Անկախության հռչակագրի ընդունումն այդ նպատակներն էին հետապնդում: Պատահական չէ, որ դրանցում հղում է արվում միջազգային փաստաթղթերին եւ կոնվենցիաներին: Մեկուկես ամիս առաջ ԼՂՀ Արդարադատության նախարարությունը վավերացրեց Մարդու իրավունքների եւ ազատությունների եվրոպական կոնվենցիան: Առայժմ միակողմանի կարգով: Կոնվենցիայի վավերացումը բխում է ԼՂՀ Սահմանադրության 7-րդ հոդվածի պահանջներից:

ԼՂՀ պետական մարմինները ժողովրդավարության ուղին են ընտրել, եւ այդ գործընթացում առաջնահերթ ուշադրություն է հատկացվել մարդու իրավունքներին: Որքանով է դա մեզ հաջողվել, ցույց կտա ժամանակը: Սակայն մոտեցումները, ինչպես արդեն ասացի, արտացոլված են Սահմանադրությունում: Իսկ մարդու իրավունքների ոլորտում եվրոպական կոնվենցիաների վավերացումը լրացուցիչ պարտականություն է իշխանությունների համար:

Կարելի՞ է, արդյոք, ասել, որ ԼՂՀ օրենսդրությունը նման է Հայաստանում գործող օրենսդրությանը:

Հիմնական ռազմական գործողությունները սկսվեցին ԼՂՀ հռչակումից հետո: Հայաստանի հետ վերամիավորման գաղափարը չի չեղարկվել: Բայց անկախության ճանապարհով գնալը հարկադրված միջոց էր՝ Հայաստանին պատժամիջոցներից եւ ագրեսիայի մեջ մեղադրելուց զերծ պահելու համար: Սակայն շատ բան է զոհաբերվել, որպեսզի կարողանանք հրաժարվել արցախյան պետության զարգացման գաղափարից: Գործում է երկրի սեփական օրենսդրությունը, որը զգալիորեն տարբերվում է Հայաստանի օրենսդրությունից:

Որպես օրինակ նշեմ, որ ԼՂՀ-ում, ի տարբերություն Հայաստանի, Քրեակատարողական հիմնարկները ենթարկվում են ոչ թե Արդարադատության նախարարությանը, չնայած դա է պահանջում եվրոպական մոտեցումը, այլ ոստիկանությանը: Մենք մի քանի անգամ բարձրացրել ենք հարցը: Այն դիտարկվում է:

Արցախի Հանրապետությունը, բացի Հայաստանից, արտասահմանյան այլ գործընկերների համագործակցո՞ւմ է:

Այո, համագործակցությունը զարգանում է: ԼՂՀ-ն իրավական օգնության ցուցաբերման մասին Մինսկի կոնվենցիայի մաս չի կազմում, սակայն մտադիր է վավերացնել այդ փաստաթուղթը: Մենք առանձին անձանց վերաբերյալ պարբերաբար հայտեր ենք ստանում Ռուսաստանից, ԱՊՀ այլ երկրներից: Նման համագործակցությունը նպաստում է ԼՂՀ-ի մասին տեղեկացվածության բարձրացմանն ու ճանաչմանը:

Իսկ ինչպիսի՞ն է հանցավորության մակարդակը ԼՂՀ-ում:

Վիճակագրական վերջին տվյալների համաձայն, հետխորհրդային տարածքում հանցավորության մակարդակն Արցախում ամենացածրն է: Եվ միշտ է այդպես եղել: Դա կապված է իրավապահ մարմինների, իշխանության բոլոր համակարգերի գրագետ աշխատանքի հետ, քանի որ միայն պատժամիջոցների կիրառմամբ նման արդյունքի հասնելն անհնար է: Հարկավոր է աշխատել իրավագիտակցության բարձրացման ուղղությամբ:

Հարցումների համաձայն, ԼՂՀ բնակչության 80%-ը վստահում է դատական համակարգին: Քաղաքացիները վստահ են, որ իրենց խախտված իրավունքները դատարանում կվերականգնվեն: Բացի այդ, չճանաչված լինելու հանգամանքը ստիպում է ավելի զգայուն վերաբերվել մարդու իրավունքներին եւ դատարանների օբյեկտիվությանը: Երբ մարդը վստահ է, որ օրենքը կիրառվում է, վստահում է իշխանություններին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ