Ռուսաստանից ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանության պահին Մոսկվայի փողոցների բոլոր տեսախցիկներն աշխատել են: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ նովոստին»՝ վկայակոչելով քաղաքի տեղեկատվական տեխնոլոգիաների դեպարտամենտի մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ տեսախցիկների հետ կապված ոչ մի վերանորոգման աշխատանքներ չեն կատարվել: «Բոլոր տեսախցիկները փետրվարի 27-ի լույս 28-ի գիշերը նորմալ աշխատել են, բոլոր նյութերը հասանելի են քննչական մարմինների համար: տեսախցիկների հետ կապված ոչ մի վերանորոգման աշխատանքներ այդ ժամանակ չեն կատարվել»,-ասել է դեպարտամենտի աշխատակիցը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ տեսախցիկների մի մասը անջատված են եղել՝ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու համար: