News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանում հարցման մասնակիցների շրջանում ամենաընդդիմադիր ուժերի ցանկում առաջատարը «Ժառանգություն» կուսակցությունն է: Այս մասին, այսօր՝ մարտի 2-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Gallup International» ասոցիացիայի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը՝ ներկայացնելով հարցման արդյունքները, որն անվանել են «Ընդդիմադիր ըլնեմ»: Նշենք, որ հարցումն անցկացվել է 2014-ի նոյեմբերի 20-27-ին, որին մասնակցել է 1067 մարդ:

Արամ Նավասարդյանի խոսքով՝ հարցը հնչել է հետեւյալ կերպ. «Գնահատեք 5-բալանոց սանդղակով, թե թվարկված ուժերը որքանով են ընդդիմադիր»:
Այստեղ առաջատարը «Ժառանգությունն» է 3,7 բալով: «Ժառանգությանը» մի փոքր զիջում են ԲՀԿ-ն (3,63 բալ) եւ ՀԱԿ-ը (3,62 բալ): Այնուհետեւ գալիս են ՀՅԴ-ն (3,2 բալ), ՀԺԿ-ն (3 բալ), ԱԻՄ-ը (2,9 բալ), «Ազատ դեմոկրատները» (2,9 բալ) եւ ՕԵԿ-ը (2,4 բալ):

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Նա և պատգամավոր Ասպրամ Կրպեյանը շարժվում են միանալու Կիրանց գյուղի...
Սևբերետավորները ճանապարհի երկայնքով շարք են կազմել՝ թույլ չտալով տավուշեցիներին դուրս գալ փողոց
Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածը փակ է արդեն մի քանի օր...
Ոտքի, քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
Հիշեցնենք, որ այսօր փակվել է Երևան-Մեղրի միջպետական ճանապարհի Տիգրանաշենի...
Քաղաքացիները փակել են Երեւան–Թբիլիսի ճանապարհը Լոռու Վահագնաձոր գյուղում
Արդեն մեր տանը քնելուց ունենք անվտանգության խնդիր...
Պարեկներն այսօր կրկին երկկողմանի փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը (ֆոտո)
Այս պահին Ոսկեպարից Բաղանիս կարելի է հասնել շրջանցիկ ճանապարհով...
Անհնազանդության ակցիաներ հանրապետության ամբողջ տարածքում. ոստիկանները բերման են ենթարկում քաղաքացիներին (ֆոտո)
Ոստիկանության պաշտոնական տվյալով` 14:00-ի դրությամբ բերման է ենթարկվել 29 անձ, որոնցից 17-ը` մայրաքաղաքում...
Ամենաշատ