News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Բելգիացիները հայտնի են շոկոլադի եւ վաֆլիի, հունգարացիները՝ գուլյաշի հանդեպ մեծ սիրով: Սակայն վերջերս անցկացված լայնածավալ հետազոտությունը ցույց է տվել, որ սրանք աշխարհում ամենավատ սնունդն ունեցող երկրներից են: Մինչդեռ աֆրիկյան Չադն ու Սիերա Լեոնեն առողջ սննդի երկրների շարքում առաջատարն են, քանի որ դրանց բնակիչներն ավելի շատ միրգ, բանջարեղեն, ընկուզեղեն եւ հացահատիկ են օգտագործում:

Քեմբրիջի համալսարանի մասնագետների ղեկավարությամբ միջազգային խումբը հետազոտել է աշխարհի 197 երկրների սննդակարգը՝ ուսումնասիրության մեջ ընդգրկելով աշխարհի բնակչության 90%-ին:

Պարզվել է, որ բազմաթիվ հարուստ շրջաններում, ինչպիսիք են ԱՄՆ-ն, Կանադան, Արեւմտյան Եվրոպան, Ավստրալիան եւ Նոր Զելանդիան, մինչեւ հիմա աշխարհի ամենացածրորակ սնունդն ունեն: Մասնագետների հավաստմամբ, պատճառն այն է, որ այստեղ անառողջ սննդի օգտագործման մակարդակը շատ բարձր է:

Ըստ Kedem-ի, ամենաշատ առողջ սնունդ ունեցող երկրների տասնյակում են Չադը, Սիերա Լեոնեն, Մալին, Գամբիան, Գանան, Ուգանդան, Կոտ դ՛Իվուարը, Սենեգալը, Իսրայելն ու Սոմալին: Ավելի ցածր առողջ սննդակարգ ունեցող երկրների շարքում են Հայաստանը, Հունգարիան, Բելգիան, Չեխիան, Ղազախստանը, Բելառուսը, Արգենտինան, Թուրքմենստանը, Մոնղոլիան եւ Սլովակիան: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ