News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ընտանիքով Ադրբեջան փախած Եղիշե Գեւորգյանի դեմ հարուցված քրեական գործի հետաքննությունը շարունակվում է: Այս մասին NEWS.am-ին տեղեկացրեցին Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության մամուլի լրատվական կենտրոնից:

Հիշեցնենք, որ Գեւորգյանների կողմից Հայաստանի պետական սահմանն ապօրինի հատելու գործով քրեական գործ է հարուցվել: Հայրենիք վերադառնալուց հետո որպես խափանման միջոց ընտրված կալանքը փոխարինվել է չհեռանալու մասին ստորագրությամբ:

Գեւորգյանների ընտանիքը՝ 52-ամյա Եղիշեն, կինը՝ Ռուզաննան եւ երեք երեխաները, 2010 թվականի հունվարի 10-ին հատել էր հայ-ադրբեջանական սահմանը եւ հայտնվել Նախիջեւանի Ինքնավար հանրապետության տարածքում:

Եղիշե Գեւորգյանն 8 անգամ դատապարտված է եղել, իսկ սահմանն ապօրինի հատելու պահին նրան կասկածում էին (առանց կասկածյալի կարգավիճակի) ծանր հանցագործության մասնակցելու մեջ: Գեւորգյանների ընտանիքը Հայաստան է վերադարձել 2014թ. դեկտեմբերի 12-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ