News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

5 տարի ժամկետով ազատազրկման դատապարտված դերասան Վարդան Պետրոսյանի գործով դատախազը բողոք է ներկայացրել Վերաքննիչ դատարան պարզապես բողոք բերելու համար: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Վարդան Պետրոսյանի փաստաբանը՝ Նիկոլայ Բաղդասարյանը:

Դատախազը պահանջում է Վարդան Պետրոսյանին ազատազրկել ավելի խիստ պատիժով: Նիկոլայ Բաղդասարյանը նշեց, որ 2 եւ ավելի մահվան ելքով վթարների դեպքում նախատեսվում է պատիժ 4-10 տարի ժամկետով, եւ դատախազը պետք է պատճառաբանի, թե ինչու է պահանջում 6 տարի ազատազրկում եւ ոչ թե 4, մինչդեռ նրա բողոքում ոչ մի պատճառաբանություն չկա:

Ի դեպ, փաստաբանը նաեւ տեղեկացրեց, որ դերասանի դեմ հարուցված քրեական գործի շրջանակում քննիչի կողմից փաստաթղթերի կեղծման եւ անգործության փաստերով ՀՔԾ-ն մերժել էր քրեական գործ հարուցել: Այժմ փաստաբանը դիմել է Գլխավոր դատախազին՝ պահանջելով վերացնել այդ որոշումը, քանի որ խախտվել են ժամկետները: Նիկոլայ Բաղդասարյանը նշեց, որ եթե Գլխավոր դատախազն էլ չվերացնի այդ ոչոշումը, իրենք դիմելու են դատարան եւ իրենց ձեռքի տակ եղած ապացույցները ներկայացնելու են այդտեղ:

Հիշեցնենք, որ 2013 թվականի հոկտեմբերի 20-ին, ժամը 21:20-ին Եղվարդ-Երեւան մայրուղու 32-րդ կմ-ում երկու ավտոմեքենա իրար են բախվել: Պատահարի արդյունքում 7 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, այդ թվում՝ դերասան Վարդան Պետրոսյանը: Ավելի ուշ Էդգար եւ Էդուարդ Հակոբյան եղբայրները մահացել են:

Փաստի առիթով հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-րդ մասով: Վարդան Պետրոսյանը ձերբակալվել էր: Դատաքննությունը սկսվեց 2014 թվականի մարտի 12-ին: Հայաստանի Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2015թ. հունվարի 29-ին մեղավոր ճանաչեց Վարդան Պետրոսյանին՝ նրան դատապարտելով 5 տարի ժամկետով ազատազրկման:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում տղամարդը կացնով գրոհել է McDonald's ռեստորանը
Տղամարդը կացնով կոտրել է ռեստորաններից մեկի ցուցափեղկը...
Ավարտվել է Հրազդանի 64-ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում...
ՆԱՏՕ-ի նավթատարի վթարի պատճառով լիճը Թուրքիայում ծածկվել է մազութի շերտով. Milliyet
Մազութի թանձր շերտը ծածկել է Սափանջա լիճը...
Ճապոնիայում արդեն մահացել է կարմիր բրնձի սննդային հավելում օգտագործած չորս մարդ
Սննդային հավելումների օգտագործման հետեւանքով Ճապոնիայում մարդիկ են մահացել...
Արտաշատում պարեկները «BMW»-ով բերման ենթարկված 2 քաղաքացիներից մեկի մոտ թմրամիջոցներ են գտել , նրանցից մեկն անչափահաս է
Մարտի 23-ին, ժամը 14։00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ Պարեկային ծառայության...
Երևանում «Toyota»-ի վարորդը ոչ սթափ վիճակում բախվել է 3 մեքենայի. 12-ամյա երեխան ու մայրը հոսպիտալացվել են
Այսօր՝ մարտի 28-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում…
Ամենաշատ