News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հարյուրավոր սիրիահայեր, որոնց հաջողվել է փախչել այդ երկրից, Երեւանում հավաքվել են՝ նշելու Հալեպի հայկական դպրոցի 60-ամյակը: Այս մասին սիրիահայերին նվիրված իր հոդվածում գրել է «Los Angeles Times»-ի թղթակից Գլեն Ջոնսոնը:

«Հայկական դպրոցը հնարավորություն է ընձեռում պահպանել հայկական ինքնությունը»,- ասել է հավաքի մասնակիցներից մեկը: Ջոնսոնը գրել է, որ այստեղ հավաքվածները լքել են իրենց տները, բիզնեսը, դպրոցներն ու ֆերմաները եւ փոխադրվել Հայաստան: Շատերը 1915-1918 թվականների Ցեղասպանությունից մազապուրծ հայերի սերունդներն են: «Մենք սերունդներն ենք նրանց, ովքեր փրկվել են Ցեղասպանությունից: Վախենում եմ, որ պատմությունը նորից է կրկնվում»,- ասել է Լենա Հալաջյանը:

Փախստականներից ոմանք զինյալների հարձակմանն են ենթարկվել: Գրիգորը ցույց է տվել թիկունքի խորը սպին: 2013 թվականի ամռանը «Ջեբհաթ ան-Նուսրա» խմբավորման զինյալները Սիրիայի հյուսիս-արեւելքում նրան առեւանգել են ավտոբուսից: Մի քանի ժամ անց նա կարողացել է փախչել եւ հասնել մինչեւ մաքսակետ: «Երբ իմացան, որ ես հայ եմ, ինձ ձեռնաշղթաներ հագցրեցին եւ կապեցին աչքերս: Հետո ինձ ծեծեցին եւ այրվածքներ հասցրեցին»,- պատմել է Գրիգորը:

Այլ սիրիահայերի էլ առեւանգել են այն բանի համար, որ հարուստ են համարվել, ոմանք էլ փոխհրաձգության զոհ են դարձել: «Սիրիահայերի մեծ մասը խոսում է արաբերեն եւ հայերեն, ինչը նրանց օգնել է ավելի արագ ինտեգրվել Երեւանում»,- գրել է Ջոնսոնը:

Նա հիշեցրել է, որ անցյալ տարվա սեպտեմբերին «Իսլամական պետության» զինյալները գնդակոծել են Դեյր Զորի հայկական եկեղեցին եւ հուշարձանը: «Հուշարձանը կենդանի վկայությունն էր այն ամենի, ինչ տեղի է ունեցել հայերի հետ: Նրանք ցանկանում են ջնջել պատմությունը»,- կարծում է Լենա Հալաջյանը:

«Մինչ ամբողջ աշխարհում հայերը պատրաստվում են ապրիլին հիշատակել Ցեղասպանության 100-րդ տարելիցը, սիրիական զինյալներին Թուրքիայի աջակցությունը նույնպես հայերի զայրույթն է առաջացնում: Անցյալ տարվա մարտին ծայրահեղականները Սիրիայի հայաբնակ Քեսաբ քաղաք էին ներթափանցել Թուրքիայի սահմանից: Քաղաքի բնակչության մեծ մասը փախավ դեպի հարավ: Քեսաբը հայերի շրջանում հայտնի է որպես 100 տարի առաջ Թուրքիայից փախուստի դիմածների ապաստան»,- հավելել է հեղինակը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցեղասպանության հիշատակի օրը ես ոչ մի րոպե լռություն չեմ խնդրում. խնդրում եմ բոլոր եվրոպացիներին խոսել և գործել. Լուազո
Հայ ժողովուրդը վերապրել է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը և 21-րդ դարի առաջին էթնիկ զտումը...
Ադրբեջանը կանգ չի առնում, որովհետև կա անպատժելիության մթնոլորտ․ Ժան- Լյուկ Մելանշոն
Աշխարհի բոլոր ժողովուրդները պետք է ճանաչեն Հայոց ցեղասպանությունը, որովհետև դա միակ գրավականն է, որ աշխարհը միասնաբար կգա մի գիտակցության...
Մենք շարունակում ենք հավատարիմ լինել նման վայրագությունների կրկնությունը թույլ չտալուն. Լիտվայի դեսպան
Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին...
Մեր ժողովուրդն իր հիշողությամբ է ամուր. Հայաստանի գրողների միության նախագահ
Նրա խոսքով՝ հաճախ միջազգային կազմակերպությունները չեն կարողանում կանխել...
Այսօր լրանում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը․ Ռոբերտ Քոչարյան
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը...
Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ
Այսպիսի ողբերգական իրադարձությունների ճանաչումը, ինչպես նաև մարդկության…
Ամենաշատ