News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի դրամահատարանը Ազգային դիմանկարների պատկերասրահի հետ ներկայացրել են Եղիսաբեթ 2-րդ թագուհու նոր նկարը, որը օգտագործվելու է մետաղադրամների վրա։ Նկարն ընտրվել է մրցույթի ընթացքում, որը գնահատել է հատուկ հանձնաժողովը։

Նշենք, որ կառավարման 63 տարիների ընթացքում սա թագուհու պատկերի թարմացման հինգերորդ դեպքն է։ Առաջին պատկերը հայտնվել է 1953թ., որտեղ Եղիսաբեթը դեռ երիտասարդ էր, դափնու պսակով։ Մյուս նկարներում թագուհին պատկերվել է թագով։ Նախավերջինը եղել է 1998 թվականին, հաղորդում է Informing-ը։
Դրամահատարանը հայտնել է, որ մետաղադրամները շրջանառության մեջ կդրվեն մոտ ապագայում։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ