News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը բացառիկ հարցազրույց է վերցրել Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Վալերի Բուայեից:

Այցելելո՞ւ եք Հայաստանի ապրիլի 24-ին՝ մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին:

Ես արդեն մի քանի անգամ այցելել եմ Հայաստան եւ Լեռնային Ղարաբաղ՝ կապված ապրիլի 24-ին նախատեսված միջոցառումների հետ: Այս տարի, չնայած Երեւանում ներկա լինելուխնդրանքին, ես որոշեցի մնալ Մարսելում: Մարսելի սենատոր-քաղաքապետ Ժան Կլորդ Գոդենը 2015 թվականը նվիրել է Հայաստանին: Այս համատեքստում ողջ տարվա ընթացքում Հայաստանին ու հայերին վերաբերող բազմաթիվ մշակութային միջոցառումներ տեղի կունենան: 2015-ի ապրիլի 24-ին Մարսելի քաղաքապետարանը, ինչպես նաեւ հարակից մարզերի վարչակարգերը կպատվեն Հայաստանի գույներով: Այնուհետեւ մշակութային եւ հիշատակի արարողություններ տեղի կունենան, հետեւաբար ես ցանկացա Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի օրը մնալ Մարսելում ֆրանսահայերի հետ, որպեսզի իմ աջակցությունը եւ հավատարմությունը ցույց տամ նրանց:

Բացի այդ, Ֆրանսահայերի Եկրնագույն խաչ ասոցիացիայի հետ համատեղ ես ինքս 1915-ի ապրիլի 24-ին նվիրված հուշարձանի շուրջը 100 ծառ տնկելու մեծ նախագիծ եմ նախաձեռնել, չհաշված կոնֆերանսները, ցուցահանդեսները… Հայկական մշակույթը եւ հիշատակի հանդեպ պարտքը կհարգվեն:

Ֆրանսիան ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Ձեր կարծիքով, որը պետք է լինի հաջորդ փուլը:

Ես կարծում եմ, որ ճանաչումն առաջին քայլն է: Այսօր ես սպասում եմ, որ Ֆրանսիան քրեականացնի Հայոց ցեղասպանության ժխտումը. Ազգային ժողովի եւ Սենատի կողմից 2012-ին իմ օրինագիծն ընդունելուց հետո, դա կարեւոր քայլ է քրեականացման օրենքի առումով: Հիշենք, որ 1915 թվականի ցեղասպանությունը Ֆրանսիայի կողմից ճանաչված երկրորդ ճանաչված ցեղասպանությունն է Հոլոքոստից հետո: Այդ տեքստն ընդունվել է 2001-ին եւ հաստատվել առանց սահմանադրականության առաջնայնության մասին հարցը բարձրացնելու, սակայն այն չէր նախատեսում հերքման համար պատիժ:

2001-ից հետո անհրաժեշտ է լրացնել այդ ճանաչումը պատժի մեխանիզմով (ֆրանսիական իրավունքը չի բավարարվում դեկլարատիվությամբ):

Այդ առումով ես աշխատել եմ նոր օրինագծի վրա, որն այլեւս չի վերաբերում կարծիք արտահայտելու ազատությանը: Դա կարեւոր քայլ կլինի եւ այլեւս թույլ չի տա արատավորելայն հարյուր հազարավոր մարդկանց, կանաց ու երեխաների հիշատակը, որոնք մահացել են, որովհետեւ նրանց միակ հանցագործությունը հայ-քրիստոնյա լինելն էր:

Նախորդ տարի Դուք օրինագիծ ներկայացրիք, որն արգելում է հերքել ցեղասպանությունները եւ մարդկության դեմ կատարված հանցագործությունները, որոնք կատարվել են 20-րդ դարի սկզբին, հատկապես Հայոց ցեղասպանությունը: Մինչ օրս օրենքը չի ընդունվել: Ձեր կարծիքով, Ֆրանսիայի խորհրդարանը կընդունի՞ օրինագիծն այս տարի՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

2011-ին ես արդեն օրինագիծն առաջարկել էի, հիմք ընդունելով ռասիզմի եւ Ֆրանսիայի օրենսդրությամբ ընդունված ցեղասպանությունների, այդ թվում Հայոց ցեղասպանության ժխտման դեմ պայքարի ոլորտում հասարակության իրավունքը: Օրինագիծն ընդունվել է Ազգային ժողովի եւ Սենատի բոլոր խմբերի կողմից 2012-ի հունվարի 23-ին: Ցավոք, Սահմանադրական խորհուրդը չեղյալ համարեց այն այն հիմքով, որ ժխտումը կարծիք արտահայտելու ազատության մի մաս է, դրանով վերջ դնելով ժխտման քրեականացման փորձին:

Այդուհանդերձ, բոլոր ցեղասպանությունների եւ մարդկության դեմ կատարված հանցագործությունների ժխտման հնարավորությունն արդիական խնդիր է մնում Արեւելքում, մասնավորապես, Իրաքում քրիստոնյաների, եզդիների հետապնդումների համատեքստում: Դրանք Բան Կի-Մունի կողմից որակվել են որպես մարդկության դեմ կատարված հանցագործություններ:

Ակնհայտ է օրենքի ընդունման անհրաժեշտությունը, որպեսզի առաջարկվի ժխտման նոր որոկավորում: Հետեւաբար ես ջանասիրաբար աշխատել են այլընտրանքային եւ նորարարական տարբերակի մշակման վրա, որը քրեական իրավունքի մասնագետ առաջատար իրավաբանների, այդ թվում Բեռնար Ժուաննոյի եւ Սեւակ Թորոսյանի, հետ համատեղ աշխատանքի արդյունք է: Դրա համար ես առաջարկում եմ, որպեսզի օրենքով ժխտումը չհամարվի կարծիք արտահայտելու ազատության սովորական չարաշահում, այլ մարդկության դեմ ուղղված հանցագործություն:

Դա երկու առավելություն ունի. դուրս գալ Սահմանադրական խորհրդի ստեղծած իրավական փակուղուց եւ պաշտպանել մեր օրենսդրությամբ ընդունված բոլոր ցեղասպանությունների զոհերի հիշատակը:

Այնպես որ իմ գործընկեր պատգամավորներին առաջակում եմ ստորագրել հարստացված օրենսդրական մեխանիզմ ներկայացնող ապաքաղաքական օրինագծի տակ, որի հիմքում կուսակցական նկատառումներից ազատ հասարակական շահն է:

Այս տեքստն ունիվերսալ է, քանի որ պաշտպանում է ֆրանսիական օրենսդրության կողմից ընդունված բոլոր ցեղասպանությունները, եւ հարգանք է արտահայտում մարդու իրավունքների նկատմամբ: Այս նախագիծը վերաբերում է մարդկային արժանապատվությանը: Այս օրենքը 2014-ի հոկտեմբերից հասանելի է Ազգային ժողովի կայքում, եւ ես հույս ունեմ, որ այն կքննարկվի առաջիկա ժամանակներս, քանի որ այն ոչ միայն իմ սրտին մոտ է, այլեւ հատկապես կարեւոր է մեր հավատարմության եւ մեր իրավունքի տեսանկյունից:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում վերջերս կայացան Դողրու Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի դատական գործով լսումները։ Փերինչեքը Շվեյցարիային մեղադրում է մտքի ազատության իր իրավունքը ոտնահարելու համար։ Ի՞նչ եք կարծում, որտե՞ղ է այն սահմանը, երբ առաջնային է համարվում անցյալի հանցագործությունների կրկնությունը կանխելը՝ դրանով չխախտելով խոսքի ազատությունը։

Խոսքը այն մասին չէ, թե  թույլատրել  կամ չթույլատրել։ Խոսքի ազատությունը, ինչպես նաեւ նրա սահմանափակումները պետք է պաշտպանվեն։ Օրենքը նաեւ սահմաններ է դնում։ Ազատությունը չի կարող անօրեն լինել, եւ կառավարությունը պետք է պատասխանատվություն ստանձնի՝ անհրաժեշտության դեպքում թույլ տալով ազգային ներկայացուցչությանը սահմանել կարծիք արտահայտելու ազատության սահմաններն ու շրջանակները։ Այդ ազատությունը հարաբերական է եւ ոչ թե բացարձակ։ Այն պետք է հարգի սկզբունքներն ու զոհերի հիշատակը։ 

Խնդիրը նրանում է, որ ներկայումս խոսքի արտահայտման թույլատրելիության ընտրությունը կատարվում է լրատվամիջոցների ազդեցության հիման վրա։ Ցավոք, նման դեմագոգ մոտեցման մեջ դատավորն ամբողջովին ամնեղ չէ։ Այսպես, Ստրասբուրգի դատավորները եկան այն եզրակացության, որ Հայոց ցեղասպանության ժխտումը ոչ մի հետեւանք չի ունեցել, իսկ դա նշանակում է, որ կարելի է վիրավորել զոհերին եւ նրանց սերունդներին։ Սակայն նորից ասեմ, ո՛չ կառավարությունը եւ ո՛չ էլ անգամ Ֆրանսուա Օլանդը, որը պատիժ է սահմանել Ցեղասպանության հերքման համար, տեղից անգամ չշարժվեցին։ Ոչ մի բառով։

Հարց է առաջանում. ո՞վ է հասարակական կարծիքի մասին որոշում կայացնում եւ սահմանում, թե ինչ է թույլատրելի, իսկ ինչը ՝ոչ։ Դա քաղաքական գործչի անմիջական շա՞հն է։ Ներկայիս կառավարությունը հաղորդակցության սպառող է եւ ոչ մի խնդիր չունի ցույց տալու իր անհետեւողականությունը, քանի դեռ թվիթները չեն հասնում սպառնալի շեմի կամ բնակչության արձագանքը չի սահմանփակում այն։

Սա սպասողական կառավարում է, որտեղ շատ պակասում են անհատականություններն ու համոզմունքները, եւ որը միայն արտահայտում է այն ապակողմնորոշումը, որի մեջ գտնվում է այսօրվա Ֆրանսիան։

Ի՞նչ եք կարծում Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակը ապրիլի 24-ին նշելու թուրքական նախաձեռնության մասին։

Կարծում եմ, ես չէ, որ պետք է կարծիք հայտնեմ այն մասին, թե թուրքական կառավարությունը ինչ է որոշել նշել, իսկ ինչ՝ ոչ։ Ես արդեն ասացի, որ դեմ եմ միջամտությանը։ Այդուհանդերձ, պետք է կույր լինել՝ չտեսնելու համար պետական սուտը եւ այն, որ Թուրքիան բարդ իրավիճակում է հայտնվել։ 100 տարի անց պետությունը շարունակում է կատարած հանցագործությունների հերքումը այն աստիճան, որ հիշատակի միջոցառում է կազմակերպում 100-ամյակի արարողությունները քողարկելու համար եւ սուտ ամսաթիվ է հորինում։ Որքան ես գիտեմ, այդ ճակատամարտի ամսաթիվը ապրիլի 25-ն է։

Սա խղճուկ նախաձեռնություն է։ Սակայն Թուրքիայում կատարվող իրադարձությունները մեկնաբանելու փոխարեն, եկեք Ֆրանսիայում ձայներ հավաքենք մեր պարտքը կատարելու եւ 2001թ. օրենքի շարունակությունն ապահովելու ու հերքումը քրեականացնելուն հասնելու համար։ Օգնեք ինձ, որպեսզի 2014թ. ապրիլին իմ ներկայացրած օրինագիծը 2015թ. քննարկվի եւ ընդունվի Ազգային ժողովի եւ Սենատի կողմից։

Չենք նահանջի թուրքերի սպառնալիքների եւ Ֆրանսիայում քաղաքական եւ իրավական պատճառներով առաջացած ձգձգումների պատճառով։

Պատրաստեց Աննա Ղազարյանը

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրախորհրդարանում համաժողով է անցկացվել՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը եւ ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը
Եվրոպական խորհրդարանում տեղի է ունեցել «Ոգեկոչել Հայոց Ցեղասպանությունը....
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Խոստանալով պայքարել հանուն մի աշխարհի, որտեղ տիրում են խաղաղություն…
Մենք չպետք է սպասենք ևս մեկ դար՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար. Աննա Էշու
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին...
ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ
Մինչ մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը՝ երբեք…
Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական Սեթ Մոուլթոն
«Ես հպարտ եմ, որ Կոնգրեսն ասել է ճշմարտությունը և ճանաչել է Հայոց…
«Մենք երբեք չենք հանձնվի». Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թուրքիայի գործողություններն աններելի է համարում
Նա անդրադարձել է նաև ԱՄՆ-ի հայկական ու հունական համայնքների ջանքերին…
Ամենաշատ