News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Անցած տարի Նոր նորքի 7-րդ զանգվածում ծեծելվ ազատամարտիկ Վարդան Թումանյանին սպանած «Ջունգլ» մականունով Գեւորգ Սարգսյանը քրեակատարողական հիմնարկում կոտրել է իր երկու ոտքը եւ հիմա գտնվում է դատապարտյալների հիվանդանոցում: Այս մասին մեզ տեղեկացնելով՝ ազատամարտիկի քույրը՝ Մարիետա Թումանյանն ասաց, որ այդ տեղեկություն իրեն փոխանցել են քրեակատարողական հիմնարկից:

Տիկին Մարիետան վստայ է, որ Ջունգլը դա միտոիմնավոր է արել, որպեսզի փոխի գործի ընթացքը: «Այդ կենդանին միտումնավոր է կոտրել ոտքերը, որպեսզի գործն այլ ուղղությամբ տանի: Սրանից հետո ինքը դրանով ցույց կտա, որի ինքն «ինվալիդ» կարգավիճակով չի կարող լիարժեք մասնակցել քննությանը: Իր այդ վիճակն էլ կդիտվի մեղմացուցիչ հանգամանք, ու նրան ազատ կարձակեն, պատիժը պայմանական կտան»,-կարծիք հայտնեց տիկին Մարիետան՝ հավելելով, որ Ջունգլի այդ արարքում ոչ մի զարմանալի բան չկա, քանի որ, եթե նա ընդունակ է օրը ցերեկով բնակելի շենքի բակում իր հոր եւ եղբոր հետ ծեծելով մարդ սպանել, ապա կարող է եւ բանտում չփտելու համար կոտրել ոտքերն ու մեղմացնել պատիժը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայում ձերբակալվել է 2 կասկածյալ՝ լիցեյները պայթեցնելու սպառնալիքների համար
2005 և 2007 թվականներին ծնված երկու եղբայրները հինգշաբթի ...
Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի երեք բժշկի. նախաքննությունը շարունակվում է
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական...
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբան
Այդ գործերն են՝ Արթուր Դանիելյանի գանգատը՝ Ալեն Սիմոնյանին ապօրինաբար քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ...
Ադրբեջանում Իրանի քաղաքացին լրտեսության մեղադրանքով է 12 տարվա ազատազրկման դատապարտվել
Պետական ​​անվտանգության ծառայության կողմից անցկացված հետաքննության ընթացքում պարզվել է, որ Գաեդի Մոհամմադ Նաջաֆը լրտեսությամբ է զբաղվել Ադրբեջանի տարածքում...
Գեղարքունիքում հայրը կասկածվում է անչափահաս դստերը ծեծելու և սեռական հարաբերություն ունենալ փորձի մեջ
Մարտի 23-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում…
Կոլորադոյի նահանգում կործանվել է  AH-64E Apache ուղղաթիռը
Զորավարժությունների ժամանակ ամերիկյան հարվածային ուղղաթիռ է կործանվել...
Ամենաշատ