News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ինդոնեզացի փրկարարները հայտարարել են AirAsia ավիաընկերությանը պատկանող, աղետի ենթարկված օդանավի զոհերի որոնման լայնմասշտաբ գործողության ավարտի մասին: Օդանավն աղետի էր ենթարկվել նախորդ տարվա դեկտեմբերին, Ճավայի ծովում: Սակայն Jakarta Post թերթի էլեկտրոնային տարբերակի փոխանցմամբ՝ առաջիկա երկու շաբաթներին դեռ որոշակի աշխատանքներ կշարունակվեն:

Ավելի վաղ նշվել էր, որ թեեւ ոչ բոլոր զոհերի մարմիններն են հայտնաբերվել, որոնողական աշխատանքները կդադարեցվեն եւ հարազատները ստիպված կլինեն ընդունել դա:

AirAsia ընկերության օդանավը դեկտեմբերի 28­-ին թռիչքից մոտավորապես 40 րոպե անց անհետացել է ռադարների էկրաններից՝ գտնվելով Կալիմանտան (Բոռնեո) կղզու շրջանում: Ավիաընկերության տվյալներով՝ A­320­200­ում եղել Է 162 մարդ. 155 ուղեւոր (այդ թվում՝ 17 երեխա) եւ երկու օդաչու, օդանավի ինժեները եւ օդանավի չորս ուղեկցորդները: Նրանցից 155 հոգի Ինդոնեզիայի քաղաքացիներ են, երեքը՝ հարավկորեացիներ, մեկը՝ Մեծ Բրիտանիայի հպատակ, մեկը Մալայզիայի հպատակ եւ Սինգապուրի եւ Ֆրանսիայի (երկրորդ օդաչուն) մեկական քաղաքացիներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անթույլատրելի է, պահանջել ենք այդ հարցով պատշաճ քննություն․ ՄԻՊ-ը՝ ԵԿՄ մեքենայով մարդկանց վնասվածքներ հասցնելու մասին
Դա իրավաչափ երևույթ չէ, կոչ ենք արել ընդհանրապես զերծ մնալ նման գործողություններից։ Տարբեր հարցերի վերաբերյալ ունեցել ենք առերևույթ...
ՌԴ պաշտպանության փոխնախարար Իվանովը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափի կաշառքի գործով
Անմիջականորեն պաշտպանության նախարարությունում նա շարունակել է զբաղվել բնակարանային հարցերով․․․
Երեւանում քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
Ապրիլի 24-ին` ժամը 00:15-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն...
Սուրեն Պետրոսյանին Նոյեմբերյանից տեղափոխել են Երևան. «Տավուշը հանուն հայրենիքի»
Նախօրեին մոտ մեկ տասնյակ քաղաքացիների ոստիկանները բերման էին ենթարկել...
Հրդեհ Սիլիկյան թաղամասում
Ապրիլի 23-ին, ժամը 14:54-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն...
Երեւանի Աշխատանքի հրապարակում ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին
Ապրիլի 24-ին, ժամը 00:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի...
Ամենաշատ