Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ մարտի 3-ին, ժամը 01.55-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում «ՎԱԶ 2121» (Նիվա) մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները Ջրառատ-Ծաղկաձոր ավտոճանապարհի 1-ին կմ հատվածից` անտառնտեսության մոտակայքից արգելափակումից դուրս են բերել Ա. Ն.-ին պատկանող «ՎԱԶ 2121» մակնիշի 735 OO 64 համարանիշի ավտոմեքենան: