Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ Գեղարքունիքի մարզի Մաքենիս գյուղից բերման է ենթարկվել 37-ամյա Արթուր Ս.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա 2014 թ. դեկտեմբերի 17-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողություն) 1-ին մասի մեղադրանքով: