Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խմբի կողմից Դոնի-Ռոստով-Երեւան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխվել 1980 թ. ծնված Էրիկ Հ.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա 2014 թ. հունվարի 9-ից հետախուզվում էր ԼՂՀ ոստիկանության կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողություն) 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերի մեղադրանքով: