News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում գտնվելու տարիներին Հիլարի Քլինթոնն օգտվել է անձնական փոստից՝ գործնական նամակագրության համար: Այս մասին գրում է New York Times-ը:

Նշվում է, որ նման գործողությունները կարող են խախտած լինել դաշնային օրենքով սահմանված պահանջները, որոնց համաձայն՝ աշխատակիցների ամբողջ աշխատանքային նամակագրությունը պետք է գաղտնի մնա:

Իսկ ահա, Հիլարի Քլինթոնն իր պաշտոնավարման ողջ ընթացքում աշխատանքային փոստ չի ունեցել, հաղորդում է  Gazeta-ն:

Պարբերականի փոխանցմամբ՝ մոտ երկու ամիս առաջ նախկին պետքարտուղարի խորհրդականները նայել են մի քանի տասնյակ հազար նամակ Քլինթոնի անձնական էլեկտրոնային փոստից: Էլեկտրոնային նամակագրության մոտ 55 հազար էջ փոխանցվել է պահպանության:

Ներկայումս պարզվում է՝ Քլինթոնն իր էլեկտրոնային փոստի անվտանգության ապահովման նպատակով որեւէ միջոց օգտագործել է, թե ոչ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ