Ֆրանսիայի ոստիկանությունը ձերբակալել է Տադ անունով ֆրանսահայ երիտասարդին, ով մարտի 2-ին Դեկարտ համալսարանում դասախոսություն կարդալիս Թուրքիայի դեսպանի վրա, ի նշան բողոքի, նռան հյութ եր լցրել: Այս մասին NEWS.am-ին հայտնեց ֆրանսահայ հասարակական գործիչ Արման Ավագյանը:
Նա նշեց, որ ֆրանսահայ երիտասարդը «Նոր սերունդ» կազմակերպության անդամ է։ «Նրան դեռ պահում են ոստիկանությունում։ Ամենայն հավանականությամբ այսօր ցերեկը նրան բաց կթողնեն։ Կարգ կա այստեղ, նման դեպքերում առնվազն 24 ժամ պահում են»,-ասաց Արման Ավագյանը: