News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Գիտնականները պարզել են հիմնական պաշտպանիչ նյութերը, որոնք կոկորդիլոսներին եւ ալիգատորներին ապահովում են իմունիտետով, որին հավասարը կենդանական աշխարհում գրեթե գոյություն չունի: Միսիսիպյան ալիգատորի արյունն ուսումնասիրած գիտնականները հույս ունեն դրա հիման վրա նոր տեսակի հակաբիոտիկներ ստեղծել: Այս մասին գրում է PLoS One ամսագիրը:

37 մլն տարվա էվոլյուցիայի ընթացքում կոկորդիլոսների մոտ վարակներից հզոր պաշտպանիչ միջոց է առաջացել: Ըստ New Scientist-ի, այս գիշատիչները միմյանց ծանր վնասվածքներ են հասցնում, որոնք բուժվում են նվազագույն բարդություններով՝ չնայած նրանց բնակության վայրերը հեռու են մաքուր պայմաններից:

Ամերիկյան ալիգատորների իմունային համակարգի առաջին պաշտպանիչ գծի մասին գիտնականները գրել են 2008 թվականին: Լուիզիանայից գիտնականները հայտնաբերել են, որ այս կենդանիների արյան շիճուկը ոչնչացնում է 23 տեսակի մանրէներ, իսկ էրիտրոցիդները՝ ՁԻԱՀ-ի վիրուսը: Ալիգատորների գլխավոր զենքը, պարզվում է, ֆերմենտներն են:

Ըստ Lenta-ի, Ջորջ Մեյսոնի համալսարանի գիտնականների խումբն էլ կարծում է, որ հիվանդածին միկրոօրգանիզմների դեմ պայքարում է նաեւ մոլեկուլների մեկ այլ խումբ՝ կատիոնային հակամանրէային պեպտիդները:

Հիմա արդեն գիտնականները պատրաստվում են արյան նմուշ վերցնել կոկորդիլոսների այլ տեսակներից, ինչպես նաեւ պեպտիդների հիման վրա միկրոօրգանիզմների դեմ միջոցներ մշակել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ