News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մելիք Մանուկյանը՝ Շշի Մելոն, հետ է վերցրել մանդատից հրաժարվելու իր դիմումը: Այս մասին այսօր՝ մարտի 3-ին, Ազգային ժողովի արտահերթ նիստի ժամանակ հայտարարել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:

Ավելւ վաղ հայտնել էինք, որ ԲՀԿ-ից դուրս գալու ու որպես անկախ պատգամավոր գործունեություն ծավալելու մասին արդեն հայտարարել է Արագած Ախոյանը, Կարո Կարապետյանը, Հարություն Ղարագյոզյանը, Գրիգորի Մարգարյանը, Դավիթ Քոչարյանը, Մուշեղ Պետոյանը:

Մեկ այլ ԲՀԿ-ական պատգամավոր՝ Մելիք Մանուկյանը, սխալմամբ մանդատից հրաժարվելու դիմում էր գրել, սակայն առաջիկայում պատրաստվում է հետ վերցնել այդ դիմումը եւ պարզապես դուրս գալ ԲՀԿ-ից՝ խմբակցության կազմում մնալով որպես անկախ պատգամավոր: NEWS.am-ի թղթակիցը զանգահարել էր նրան՝ փորձելով պարզել՝ արդյոք սխալվել է մանդատից հրաժարվելու մասին դիմում ներկայացնելով եւ երբ է պատրաստվում հետ վերցնել այն: «Ո՞վ է ասել, ես չեմ ուզում քո հարցերին պատասխանել ազիզ ջան»,-ասել էր պատգամավորը՝ անջատելով հեռախոսը եւ այլեւս չպատասխանելով մեր զանգերին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերվել
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են...
«Ժողովուրդ». Ի՞նչ կապ ունի Սիսիանի բաժնի նախկին պետ Գարիկ Մուրադյանը 36 կգ ոսկու և 293 մլն ռուբլու հափշտակման գործի հետ
Գրել էինք, որ քննչական կոմիտեն քրեական գործի շրջանակում վկայի կարգավիճակում հարցաքննել է Երեւան...
«Ժողովուրդ».Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդի միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ՝ գրեթե բոլոր ՔՊ-ականները շտապեցին իրենց սոցիալական էջերում աջակցել...
«Փաստ». Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն
Գործող կարգավորումների համաձայն, վարձու աշխատողի համար գրանցման հայտում և (կամ) եկամտային հարկի...
«Հրապարակ». «Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել»
«Ժողովուրդ». Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի
Ամեն դեպքում, Արսենյան-ՔՊ ալյանսը փորձառու բիզնեսմենին դեռեւս էական ոչինչ չի տվել...
Ամենաշատ