News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Երեւանի մի բնակչից ոստիկանության Նաիրիի բաժնում հունվարի 6-ին ահազանգ էր ստացվել, որ Արագյուղ գյուղի իր ամառանոցից կատարվել է գողություն:

Մեկնած օպերատիվ խմբին տուժողը հաղորդում էր տվել, որ մուտքի դռան մոտ գտնվող քարի տակից վերցրած բանալիով դուռը բացելով՝ ամառանոցից գողացել են 4 շաղափ, էլեկտրական 2 սղոց եւ գազի կաթսա` պատճառելով 400.000 դրամի նյութական վնաս:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ օրերս Երեւան քաղաքի տարբեր վայրերից բերման են ենթարկվել 29-ամյա Հայկազ Պ.-ն, 27-ամյա Արայիկ Հ.-ն եւ 29-ամյա Հարություն Տ.-ն:

Նրանք խոստովանել են, որ նշված առանձնատան մուտքի դուռը բանալիով բացելով՝ գողացել են տարբեր տեսակի գործիքներ:

Բերման ենթարկվածները ներկայացվել են ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային Նաիրիի քննչական բաժին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ