News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի ԱԺ-ն սկսել է իր արտահերթ նիստը, որի նախաձեռնողը Հայաստանի կառավարությունն է: Նիստը բացել է ԱԺ նախագահ գալուստ Սահակյանը (ֆոտոռեպորտաժ):

ԱԺ արտահերթ նիստի օրակարգում են «Շահութահարկի մասին», ««Շրջանառության հարկի մասին», «ՀՀ նախագահի վարձատրության, սպասարկման եւ անվտանգության ապահովման մասին» օրենքների փոփոխությունների նախագծերը:

Հիշեցնենք, որ առաջին երկու օրինագծերը բուռն արձագանք են առաջացրել պատգամավորների եւ հասարակության շրջանում: Հատկապես բուռն են անցել «Շրջանառության հարկի մասին» օրենքի փոփոխությունների նախագիծը, որի շուրջ քննարկումները չեն դադարում արդեն մի քանի ամիս:

Օրենքի նախագծի նոր խմբագրության մեջ վերջապես կառավարությունը հաշվի է առել փոքր ու միջին ձեռնարկությունների աջակցությանն ուղղված առաջարկները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ