News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

ՌԴ Պետդումայի մի քանի պատգամավորներ առաջարկել են կառավարությունում ստեղծել ազգությունների հարցերով նախարարություն: Այս մասին գրում է «Իզվեստիա» պարբերականը:

Ռուսաստանի նախագահին ներկայացվելիք համապատասխան դիմումը պատրաստել են Ռուսաստանի Դաշնության կոմունիստական կուսակցության պատգամավորներ Վալերի Ռաշինն ու Սերգեյ Օբուխովը: Ըստ նրանց՝ նոր գերատեսչությունը կարող է դառնալ Ռուսաստանում բնակվող 180 ազգերի եւ ժողովուրդների միավորման հիմքը:

 Օրինագծի հեղինակները պնդում ե ն, որ Ռուսաստանում էթնիկական տարաձայնությունների  մակարդակը շատ բարձր է, ինչի հետեւանքով ոչ ռուս ժողովուրդների հանդեպ ատելություն է առաջանում:

Պատգամավորները ուշադրություն են հրավիրում այն հանգամանքի վրա, որ ազգայնականության միտումը դեռեւս 1990-ական թթ. նկատվում էր Թաթարստանում, Բաշկիրիայում, Հյուսիսային Կովկասի մի շարք պետություններում, Ուրալում եւ Սիբիրում:

Պարբերականը հիշեցնում է, որ ազգությունների հարցով առանձին գերատեսչություն ստեղծելու գաղափարը առաջ էր քաշվել «Համառուսական ազգային ճակատ» կուսակցության նախընտրական ծրագրում, որի հետ «Եդինայա Ռոսիյան» 2011թ. գնում էր ընտրությունների:

Պարբերական հղում է կատարում անցկացված հարցման արդյունքներին, որոնց համաձայն՝ ռուսաստանցիների 76 տոկոսը թշնամանք  չի տածում այլ ազգերի նկատմամբ, իսկ 17 տոկոսը նշել է, որ թշնամանք է տածում այլ ազգերի ներկայացուցիչների հանդեպ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ