News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Այժմ անպարկեշտ է խոսել որեւէ մեկի մասին, քանի դեռ կուսակցության  նախագահը Գագիկ Ծառուկյանն է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:

«Կլինի համագումար եւ եթե համագումարում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը ներկայացնի հրաժարական, կարծում եմ՝ համագումարը կընտրի նախագահ: Մեր կուսակցությունում շատ արժանի մարդիկ կան»,-ասաց պատգամավորը:

Հարցին, թե ինչպե՞ս եք մեկնաբանում լուրերը, որ Ձեր՝ կուսակցության նախագահ ընտրվելուց հետո ոմանք հնարավոր է լքեն ԲՀԿ-ն, Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ իրեն նման որեւէ մեկը հայտնի չէ: Նա նորից շեշտեց, որ պարկեշտ չէ խոսել որեւէ թեկնածուի մասին, ԲՀԿ նախագահը Գագիկ Ծառուկյանն է:

ԲՀԿ խմբակցության քարտուղարին խնդրեցինք մեկնաբանել նաեւ իր գործընկեր Աբրահամ Մանուկյանի խոսքը, թե «Նաիրա Զոհրաբյանը կնիկ է, ինչ հակասություն պիտի ունենամ». «Ես Աբրահամ Մանուկյանի խոսքին չեմ անդրադառնա, Աբրահամ Մանուկյանին կպատասխանեն մեր խմբակցության եւ քաղաքական խորհրդի իմ տղամարդ գործընկերները, ես իրեն չեմ պատասխանելու»:

Նշենք, որ NEWS.am-ի թղթակիցը զանգահարել էր Աբրահամ Մանուկյանին՝ փորձելով պարզել, թե որքանով են իրականությանը համապատասխանում տեղեկությունները, որ նա լքելու է ԲՀԿ-ն: «Դեռ կորոշեմ, համագումարը թող լինի»,-ասել էր Աբրահամ Մանուկյանը: Նա նշել է, որ մինչեւ համագումարը դա չի լինի, բայց դրանից հետո հնարավոր է դուրս գա ԲՀԿ-ից:

Արդյոք դա պայմանավորված է ԲՀԿ նախագահի ընտրությամբ, նա նշել է, որ դա կասի իր հայտարարության մեջ: Դիտարկմանը, թե հակասություններ ունի՞ ԲՀԿ առաջնորդի հավանական թեկնածու Նաիրա Զոհրաբյանի հետ, պատգամավորն այսպես է պատասխանել. «Ես ընդհանրապես ոչ մեկի հետ հակասություն չունեմ: Նաիրա Զոհրաբյանը կնիկ է, ես ի՞նչ հակասություն պիտի ունենամ»: Կանանց հետ հակասություններ չե՞ն ունենում՝ մեր նկատառմանը նա կարճ է պատասխանել՝ «ոչ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իմ անունից տարածվում են կեղծ տեղեկություններ. Լեւոն Քոչարյան
Այս ամենի նպատակը մարդկանց մոլորեցնելն է: Խնդրում եմ եղեք ուշադիր եւ հետեւեք իմ պաշտոնական էջերին...
«Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են
Երեկ փորձեցինք վարչապետի խոսնակից տեղեկանալ՝ նախատեսվո՞ւմ է արդյոք Տավուշ այց, ինչպեսեւ խոստացել...
«Ժողովուրդ». Կոռուպցիոն բացահայտում. Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք
Այս հիմնադրամին ամեն տարի ՀՀ կառավարության որոշմամբ պարբերաբար փոխանցվել են միլիոնավոր դոլարներ...
«Հրապարակ». Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում
Ակնհայտ է, որ ընտանիքիս անդամներին հետապնդելով՝ փորձում են ինձ վրա ճնշում բանեցնել, որը չի ստացվի, սա ո՛չ...
«Իրավունք». Նիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են տվել
Հրահանգել է, որ պարտադիր հանդիպումներ ունենան արցախահայերի հետ ու համոզեն, որ սուս նստելու դեպքում...
«Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞
Խոսքը, մասնավորապես, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի մասին է, որի ղեկավարը ներկայում Դավիթ...
Ամենաշատ