News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Իշխող կուսակցությունն ուզում է արտահանման մոնոպոլացման համար օրենք ընդունել: Այս մասին, այսօր՝ մարտի 3-ին, ԱԺ արտահերթ նիստում հայտարարել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավար Խաչատուր Քոքոբելյանը՝ մեկնաբանելով «Շահութահարկի մասին» օրենքի փոփոխությունները, որոնք ներկայացվել էին երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ ընդունման:

«Այս տեսքով, որով այն ներկայացվում է հիմա, դա օրենք է արտահանման մոնոպոլիզացիայի համար, որն աղերս չունի շուկայական տնտեսության հետ, ուստի պետք է դեմ քվեարկել»,-հայտարարել է Քոքոբելյանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Շահութահարկի մասին» օրենքի փոփոխությունների օրինագիծն առաջարկում է, որ տարեկան 50 մլրդ դրամի արտահանում ունեցող ընկերությունների համար շահութահարկը 20 տոկոսից դառնա 2 տոկոս: Այժմ 50 մլրդ դրամի շեմին ավելացել է եւս մեկը՝ 40 մլրդ դրամ, որի դեպքում շահութահարկը կլինի 5 տոկոս:

Եթե օրինագծի նախորդ տարբերակում հարկային արտոնության կարող էր հավակնել միայն մեկ արտահանող, հիմա թույլ է տրվում ընկերություններին միավորվել խմբի մեջ, որպեսզի կարողանան օգտվել այդ արտոնությունից: Օրինագծում, սակայն, չի նշվում, թե որ դեպքում ընկերությունները կարող են համարվել խումբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տիգրան Խաչատրյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ
Այսօր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել…
Դոլարն ու եվրոն շարունակում են անկումը
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 29-ին, կազմել է…
Արաբկիրում շենք կառուցող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրում նվազեցրել է բնակարանների իրական գինը
ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը շարունակում…
Առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության. 2024-ի ապրիլի 1-ից կսահմանվի 200 եվրո և 31 կգ. ՊԵԿ
Նախկին 200 հազար դրամ և 31 կգ արտոնության փոխարեն սահմանվել է...
Այսօր աշխատանքից ազատվելու դիմում եմ ներկայացրել․ «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն
Շնորհավորում եմ նոր տնօրենին պաշտոնին նշանակվելու կապակցությամբ, մաղթում եմ միայն նոր հաջողություններ և արդյունավետ ու կառուցողական...
Հայտնի են ձվի արտադրության եւ իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
Վերահսկողական միջոցառումներն այսօր դեռ շարունակվում են, ափոփ արդյունքները կներկայացվեն լրացուցիչ հաղորդագրությամբ...
Ամենաշատ